Լրահոս
Օրվա լրահոսը

Անաստաս Միկայանն իր հուշերում գրել է. « Мы были мерзавцами»

Հունիս 02,2014 14:26

«Եթե Միկոյանի արձանը դրվի սև ու սպիտակով, ես դեմ չեմ, բայց ոչ, որ մի ձեռքում լինի ժիր մանուկ և մյուսում՝ սպիտակ աղավնի»,-ԽՍՀՄ գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման շուրջ ստեղծված հասարակական ըմբոստության մասին այսպիսի կարծիք հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատյանը: Նա կարծում է, որ Միկոյանը պետք է ներկայացվի այնպես, ինչպիսի կերպարով որ նա հանդես էր գալիս, այնուհետև հիշեցրեց, թե Միկոյանն իր հուշերում գրել է, թե «мы были мерзавцами» ու մանրամասնեց. «Ես Միկոյանին տեսնում եմ կեսը սև, կեսը սպիտակ, կցանկանայի սպիտակի տակ տեսնել Անաստաս Միկոյանին և սևի տակ գրվեր «мерзавец», կամ սրիկա»: Լյովա Խաչատրյանը կարծում է, որ ավելի նպատակային կլիներ, եթե արձանի համար տրամադրված գումարները տրվեին գյուղացիներին, որ դազգահ ու իլիկ գնեն, բուրդ գզեն, վաճառեն և գումար աշխատեն:

ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշեց, թե Միկոյանի մասին հակասական կարծիքներ կան ու շեշտեց. «Այնպես չէ, որ Երևանի ավագանին հենց այնպես որոշում էր կայացրել: Ուրեմն հիմնավոր որոշում ունեցել է, որ կայացրել է: Ես էլ շատ տարեց մարդկանցից հակասական կարծիքներ եմ լսել: Կարծում եմ, որ դրան պատմաբանները հստակ պիտի պատասխան տան: Բայց տասնամյակներ շարունակ մարդը եղել է պետական գործիչ, կարծում եմ՝ պակաս կարևոր չի եղել: Բայց բուռն քննարկումների կարիք չկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30