Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

11 տարվա ազատազրկում՝ անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու համար. «Փաստինֆո»

Հունիս 02,2014 14:00

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու և գողության գործով ամբաստանյալ Արման Գիվարգիզովը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրանքի՝ 23-ամյա Արման Գիվարգիզովը, երկու և ավելի երեխաների շահագործելու դիտավորությամբ, օգտագործելով տասնութ տարին չլրացած Արարատի, Միսակի և Վռամի ծնողական հսկողությունից դուրս մնալու և փողոցում հայտնվելու առումով վերջիններիս վիճակի խոցելիությունը, հետագայում բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու և այլ կեղծ խոստումներով, 2013թ. հունվար ամսին նրանց հավաքագրել է եւ ներգրավել մուրացկանության մեջ։

Մեղադրանքի համաձայն՝ Գիվարգիզոովը մինչև մարտի 19-ը շահագործել է անչափահասներին` ստանալով և տնօրինելով Երևանի տարբեր փողոցներում վերջիններիս կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները:

Մասնավորապես՝ նախաքննական մարմնի վարկածի համաձայն՝ Արման Գիվարգիզովը 2013թ. հունվարի կեսերին Մաշտոցի պողոտայում գտնվող ինտերնետ ակումբում ծանոթացել է գործով տուժող, անչափահաս Արարատի հետ, ապա, օգտվելով անփաչահասի խոցելի վիճակից, քանի որ վերջինս փախել էր տնից, բնակության վայր չուներ, հայրը վաղուց լքել էր ընտանիքը ու մեկնել ՌԴ, մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրել ու մինչև մարտի 19-ը շահագործել է նրան:

Ընդ որում, այս և մյուս դեպքերում շահագործել է անչափահասներին՝ ըստ իրավիճակի կեղծ խոստումներ տալով: Արարատի դեպքում գործի են դրվել երեխայի համար անձնագիր ու վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու, իր հետ ՌԴ Ռոստով քաղաք տանելու, բարեկեցիկ կյանքով ապահովելու, ընտանիքից հեռացած նրա հորը գտնելու և նրանց հանդիպումը կազմակերպելու կեղծ խոստումները: Արդյունքում, Գիվարգիզովն ստացել ու տնօրինել է Երևանի տարբեր փողոցներում վերջինիս կողմից մուրացկանությամբ վաստակած, ընդհանուր՝ մոտ 250.000 ՀՀ դրամ գումարը:

2013թ. հունվարի 18-ին Արման Գիվարգիզովը նույն ինտերնետ ակումբում ծանոթացել է նաև գործով տուժող, անչափահաս, «թեթև աստիճանի մտավոր հետամնացություն վարքային նշանակալի խանգարումներով» ախտորոշմամբ, սակավամտությամբ և իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու ունակությունից զրկված Վռամի հետ:

Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30