Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանն Արտակ Շաբոյանին եւ Խաչատուր Քոքոբելյանին առաջարկեց`առանձնանալ

Հունիս 02,2014 13:34

Այսօր խորհրդարանում, 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների եզրափակիչ նիստի ժամանակ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը գոհունակությամբ հայտարարեց, որ այս տարի «ռեկորդ ենք խփում»: Պատգամավորի ռեկորդի պատճառը բյուջետային քննարկումների արագ ընթացքն էր: Նա նկատեց, որ ի տարբերություն մյուս տարիների, երբ «5-ից շուտ» չէին ավարտվում աշխատանքները, այս անգամ ավելի արագ կավարտեն: Ի դեպ, այսօր խորհրդարանում քննարկվում էր տնտեսական ոլորտի գերատեսչությունների բյուջեի կատարողականը: «Արդյունավետ» աշխատանքի պատճառն այն էր, որ ինքը`Վարդան Այվազյանը չէր թույլատրում կառավարության ներկայացուցիչներին ամբողջական ներկայացնել իրենց ասելիքը, իսկ պատգամավորներին թույլ չէր տալիս հարցեր ուղղել նրանց:

«Պարոն Շաբոյան, հենց հիմա լավագույն առիթն է ձեզ պարոն Քոքոբելյանի հետ միասին առանձնանալ: Իսկ ձեր տեղը զիջեք Կադաստրի պետական կոմիտեի փոխնախագահին»,- ասաց Վարդան Այվազյանը`ընդհատելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի ելույթը, ապա թույլ չտալով, որ վերջինս պատասխանի Խաչատուր Քոքոբելյանի`մենաշնորհներին վերաբերվող հարցին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30