Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկատները բեռնաթափում են, մյուս կողմից՝ ընդունում (Տեսանյութ) 

Հունիս 02,2014 13:20

11-ամյա Կարոլինան եւ 13-ամյա Ռիտան, որոնք ճակատագրի բերումով մնացել են առանց ծնողների, ինը տարի է՝ ապրում են խնամատար ընտանիքում: Մարգարիտա Հարությունյանը նրանց խնամատար ծնողն է: Երեխաներն այս ընթացքում հասցրել են կապվել ու սիրել նոր մայրիկին:

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում, երեխաների միջազգային օրվա առիթով, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին մի քանի խնամատար ընտանիքներ՝ իրենց երեխաներով:

mankatun-1 mankatun

2005 թվականից մեր երկրում իրականացվում է մանկատների բեռնաթափման ծրագիր, որի նպատակն է առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիք, սակայն, եթե հնարավոր չէ, ապա նրանց խնամքը հանձնել խնամատար ընտանիքին:

Aravot.am-ի հետ զրույցում Մարգարիտա Հարությունյանն ասաց, որ պետության տված 135 հազար դրամ նպաստով, գնաճի այս պայմաններում, դժվար է երեխաների խնամքը լիարժեք ապահովել, սակայն ուրախ է, որ մայրիկ է դարձել:

Ներկայումս խնամատար ընտանիքներում խնամվում է 16 երեխա:


Նշենք, որ սոցիալական ոլորտի պատասխանատուներն արդեն քանի տարի է՝ սոցիալական փաթեթ են պատրաստում, որպեսզի ծնողը սոցիալական պատճառներով, երեխային չհանձնի մանկատուն:

 

Aravot.am-ի հարցին, թե մի կողմից մանկատները բեռնաթափում են, սակայն մյուս կողմից ընդունելություն են անում, ե՞րբ պետք է սոցիալական ծառայությունը մատուցվի կարիք ունեցող ընտանիքին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ մեկ մանկատուն արդեն փակվել է, մյուսների բեռնաթափումն էլ աստիճանաբար տեղի կունենա:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30