Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը խուսափե՞ց «տղայական պահվածքից» (Տեսանյութ) 

Հունիս 02,2014 13:09

«Ըստ էության Սերժ Սարգսյանը այդպես էլ չպատասխանեց: Եթե այդքան տհաճ էր, ապա դա կնշանակեր՝ դիվանագիտորեն պետք էր պատասխանել»,-Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այն պայմանին, թե ՀՀ-ն Եվրասիական տնտեսական միություն պետք է մտնի առանց Ղարաբաղ, և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանին,  այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը հակադրվեց. «Ինչպիսին էլ լիներ պատասխանը, դա թերի կլիներ, քան այն, ինչ Հայաստանը տվյալ պահին արեց, լռությունը: Եթե դուք պիտի ասես ավելի լավ բան, քան լռությունն է, կարող էիք ասել ավելի լավ բան: Բայց դա այն էր, ինչ մեզ անհրաժեշտ էր: Հակառակը կլիներ տղայական պահվածք: Կածում եմ՝ տվյալ դեպքում այդ տղայական կեցվածքը՝ այնտեղ հանդես գալ ու ավելի սուր պատասխան տալ, համենայն դեպս դա որևէ օգուտ չէր բերի Հայաստանին: Եթե նույնիսկ դա հնչեցվել է հարևան հանրապետության նախագահի՝ նամակի որոշակի ակնկալիքներով, ապա դա որևէ լավ բան չէր խոստանում ՀՀ-ին: Կարծում եմ՝ այդ լռությամբ կանխվեցին հավանական որոշակի վնասները»:

Պարոն Դավթյանը շեշտեց, թե Ղազախստանը դեռ պատասխան կստանա ՀՀ-ի կողմից «հարմար պատեհ առիթի դեպքում»:

Արամ Սարգսյանը մտահոգված է, թե աշխարհը Նազարբաևի հայտարարությունից հետո, ըստ էության, իմացավ, թե որն է Ադրբեջանի դիրքորոշումը ԼՂ հարցում, իսկ Հայաստանինը՝ ոչ ու մանրամասնեց. «Հայաստանի պաշտոնական կոնցեպտը ԼՂ հարցի շուրջ աշխարհին չենք ներկայացրել, թե ԼՂ հիմնահարցում ՀՀ-ն ինչ կողմնորոշում ունի: Մենք այդ ամենը դրել ենք Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, և Նազարբաևի հայտարարությունը դրա պատասխանն էր»:

Այնուհետև պարոն Սարգսյանը հիշեցրեց, թե նույն այդ օրը ՀՀ պաշտոնական ներկայացուցիչները ներկայացնում էին, թե մենք պետք է անպայման Արցախի հետ մտնենք Մաքսային միություն, բայց հետո նախագահն ասում է, թե ով է ասել, որ Արցախը մեզ հետ է գալիս»:

Պարոն Դավթյանն այս առիթով նկատեց. «Եվրասիական տնտեսական միության հիմնադրման օրն ու օրակարգը ամենևին էլ այն ձևաչափը չէր, որտեղ ԼՂ կարգավիճակի և ԼՂ հակամարտության հետ կապված հարցերը պիտի քննարկվեինք: Այն, ինչ ընթերցեց Ղազախստանի նախագահը, ուղղված էր Ադրբեջանին, ոչ թե Հայաստանին»:

ՀՀ-ի և ԼՂՀ-ի սահմանին մաքսակետերի տեղադրման հարցի վերաբերյալ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Այժմ անցակետ կա, որը որևէ կերպ չի խոչընդոտում ԼՂՀ և ՀՀ շփումներին: Այլ տիպի անցակետ բովանդակային առումով չի կարող լինել»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Համաշխարհային մեղադրյալը դժվար թե ուներ այս ինքնազոհ պաշտպանի կարիքը:Ցիվիլն էս կողմերով անցնելիս մենակ մի քծնանքի ու ստի պարկ է թողել ու հեռացել:Վատ է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30