Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ճշմարիտյանը Սերժ Սարգսյանին եւ Նուրսուլթան Նազարբաեւին չի մեկնաբանում

Հունիս 02,2014 12:48

Այսօր խորհրդարանում, լրագրողները վերջին օրերի քաղաքական իրադարձությունների մասին հարցեր տվեցին ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանին: Հարց ու պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ եւ առանց մեկնաբանությունների

– Պարոն նախարար, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ դրվելո՞ւ է , թե ոչ։

-Ինչի՞ համար պետք է մաքսակետ լինի։

-Նախագահ Սերժ Սարգսյանը Նազարբաևի նամակի ընթերցանությունից հետո լռեց, հետո միայն Ծաղկաձորում ասաց, թե ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն:

-Ես նախագահի ասածները չեմ մեկնաբանում։ Նաև Նազարբաևի ասածները չեմ մեկնաբանում։

-Լավ հիմա ինչ, մտնո՞ւմ ենք Եվրասիական տնտեսական միություն առանց ԼՂՀ-ի։

-Իսկ մենք ո՞ր կազմակերպության մեջ ենք մտել Արցախի հետ միասին, կարո՞ղ եք ասել։ Մենք ՄԱԿ-ի անդամ ենք Արցախի հետ միասի՞ն, մենք ԱՊՀ անդամ ենք Արցախի հետ միասի՞ն։

-Դուք հիմա չեք կարող հստակ ասել, մաքսակետ լինելո՞ւ է, թե ոչ։

-Չեմ կարծում։

-Իսկ ինչպե՞ս ենք վարվելու ԼՂՀ-ի հետ, երբ մտնենք Եվրասիական տնտեսական միություն։

– Այնպես, ինչպես վարվել ենք մինչև հիմա։ Այսինքն՝ ԼՂՀ ապրանքները ազատորեն շրջանառվելու են և մեր շուկայում, և ԱՀԿ անդամ երկրների շուկայում, և ԵՄ-ի շուկայում, այսինքն՝ այսքան ժամանակ ոչ մի խնդիր չի առաջացել, ինչի եք այդքան անհանգստանում մի երրորդ, չորրորդ երկրի որևէ նամակ ընթերցելուց։ Ես ձեզ իմ պատգամավորական պրակտիկայից եմ ուզում հիշեցնել, երևի կհիշեք, երբ որ մենք միջխորհրդարանական նիստի էինք, նախագահը նորից ընթերցել էր Ալիևի նամակը, առ այն, որ ինքը հրավիրում էր որ հաջորդ ֆորումն այնտեղ կայանա։ Ընթերցեք, բայց դրանից հետո չկայացավ չէ՞։ Այսինքն` չեմ կարծում, որ այդքան նշանակություն պետք է տալ։ Պարզապես այստեղ ծանրաբեռնվածությունն է տարբեր, օրինակ` Առևտրի համաշխարհային կազմակերպության պարագայում, կամ ՄԱԿ-ով նշված սահմաններին վերաբերող արտահայտությունը, որ արել են, չեմ կարծում, որ դիվանագիտորեն կամ մասնագիտորեն այդքան ճիշտ էր։ Զուտ մասնագիտորեն կարող եմ ասել` ինչ որակ ունի այդ նամակը, որը որ ընթերցել է այդտեղ։ Ընդհանարապես կարծում եմ բոլորիդ համար էլ պարզ է, և նաև խորհուրդ կտայի մեր լրագրողներն ավելի շատ մասնագիտորեն նայեն հարցին և ոչ թե էմոցիոնալ մասով։

– Պարոն Ճշմարիտյան , Արցախի ապրանքների շրջանառության տեսակետից պետք է լինի «Արտադրված է Հայաստանում» տարբերակո՞վ։

-Ընդհանուր առմամբ մինչև հիմա մոտավոր այդպես էլ գնացել է, և ես այդտեղ մեծ խնդիրներ չեմ տեսնում, համագործակցությունն այնքան խորն է, որ Հայաստանում արտադրված ապրանք, Արցախում արտադրված ապրանք ծագման առումով նրան բավականին մոտ են։ Այստեղ մի ուրիշ բան կարող եմ նշել, որ համենայնդեպս այսօր չկա ոչ մի մաքսակետ և մենք Արցախի հետ ոչ մի գործողություն չենք արել մաքսակետ դնելու համար, չենք անում և կարծում եմ չենք էլ անելու։

-Պարոն Ճշմարիտյան, ինչո՞ւ Հայաստանը չի դառնում հիմնադիր անդամ, որովհետև այդ երեք երկրները չե՞ն ուզում, որ դառնա հիմնադիր անդամ։

-Որովհետև իրենք էին հիմնադրել։

-Իսկ ի՞նչ կապ ունի Ադրբեջանը այդ միության հետ, դա աբսուրդ չի՞, որ մի երկրի նամակ են ընթերցվում, որը կապ չունի տվյալ միության հետ։

-Չգիտեմ։

-Պարոն Ճշմարիտյան, որո՞նք են այն տեխնիկական մի քանի հարցերը, որոնց մասին նշվում է։

-Բանակցությունների ավարտից հետո կիմանաք։

-ԼՂՀ-ի հետ կապ ունի՞։

-Բացարձակ, զուտ մասնագիտական, տնտեսագիտական հարցեր են, տեխնիկականի հետ ԼՂՀ-ի հարցը չկա, կարող եմ երաշխավորել։

-Իսկ 900 անուն ապրանքանիշերի մաքսատուրքերի մասով բանակցություն էր գնում, հաջողվեց այդ ապրանքների մասով համաձայնության գալ։

-Որքան հիշում եմ նրանք համաձայնության են եկել 800-ի մոտ , կամ մի փոքր պակաս, բանակցությունները դեռ շարունակվում են։

-Մինչև հունիսի 15-ը կհաջողվի՞ ավարտել։

-Կարծում եմ, որ այո։

Գրի առավ` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30