Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյան. Սերժ Սարգսյանը ԼՂՀ-ն չի վտանգում

Հունիս 02,2014 12:26

Ի տարբերություն շատերի՝ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այն կարծիքին չէ, որ Ղարաբաղը վտանգում ենք: Այսօր այդ մասին պատգամավորն ասաց Aravot.am եւ Panorama.am կայքերի լրագրողների հետ զրույցում`պատասխանելով շաբաթ օրը նախագահ Սարգսյանի` Ծաղկաձորում հնչեցրած գնահատականներին:

Հիշեցնենք, երիտասարդ հանրապետականներից մեկը նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվել էր`ի՞նչ կարծիք ունի Աստանայում, Նուրսուլթան Նազարբաևի կողմից ընթերցված Ադրբեջանի Նախագահի նամակի մասին`կապված միության անդամակցելու դեպքում Հայաստանի սահմանների և ԼՂՀ-ն ևս այդ սահմաններում ներառելու խնդրի հետ:

«Նախ պետք է ասեմ, որ որևէ խոչընդոտ չկա Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու մասով: Եվ երբ մենք այնտեղ ասում ենք, որ 2-3 հարց կա, այդ 2-3 հարցը զուտ տեխնիկական նշանակության հարցեր են և վերաբերում են մեր առևտրային հարաբերություններին: Ինչ վերաբերում է Նազարբաևի հնչեցրածին. նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը սա միանշանակ է: Իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»,-պատասխանել էր Նախագահ Սերժ Սարգսյանը:

Խաչատուր Քոքոբելյանն այն կարծիքին է, որ Հայաստանն ընդհանրապես վտանգում է իր արտաքին քաղաքականությունը`վտանգելով նաեւ Ղարաբաղի հետ կապված գործընթացը. «Դա ինքնամեկուսացման, ընդամենը այդ երեք պետությունների սեփական յուղով տապակվելու գործընթաց է և ոչ ավելի, և որը կարող է խոչընդոտ հանդիսանա այլ կարևորագույն ինտեգրացիոն գործընթացներին, որոնք կարող էին նպաստել Ղարաբաղի խնդրի լուծմանը: Չի կարելի աշխարհին նայել նեղ մեր պատուհանից և միայն դեպի հյուսիս. աշխարհը շատ լայն է, այսօր աշխարհում տեղի ունեցող և’ քաղաքական, և’ տնտեսական գործընթացները այդ ստեղծվող տնտեսական գործընթացից դուրս է»,- ասաց պատգամավորը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Տավուշի նորաբաց վանքի լուսամուտից երևաց Ղարաբաղախայծը, պարոն (ասում են Տավուշեցի եք):Լավ է, որ տավուշցին ու ղարաբաղցին միասին մոմ են վառում, աղոթում համաշխարհային անձնական պրոբլեմների համար,ավելի լավ է, որ առանց մոմի էլ խավարը ճեղքողը կճեղքի:Կարևորը ղարատավուշյան աղոթքն է, տեղ կհասնի, չէ*:Թե չէ, քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական, դա իբր ի*նչ…Դրա հետ կապ ունի* մարդու արժևորումը
    և մարդանմանից ազատվելու գերխնդիրը:Տավուշի մոմերը կօգնեն, սրբերը վառեցին…Ու~~~~Մի սուրբ պակաս էր…Ու~~~:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30