Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյանը տեսել է Անաստաս Միկոյանին

Հունիս 02,2014 12:20
Narek Sargsyan

«Դպրոցական տարիքում մեզ տարան, ինքը օդանավով պիտի գար. նա եկավ ու չմոտեցավ մեզ՝ անվտանգությունից ելնելով: Մանկական վիրավորվածության զգացում ունեմ վեցերորդ դասարանից մինչև հիմա»,-այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ի մանկական հուշերի գիրկն ընկավ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը`Անաստաս Միկոյանի արձանը մայրաքաղաքում տեղադրելու մասին հարցին պատասխանելիս:

Նախարարը, սակայն, Միկոյանի կերպարին պատմական գնահատական տալուց զերծ մնաց: Պատասխանելով լրագրողների հարցերին էլ ասաց, որ իր համոզմամբ, այդ հարցը մեր օրակարգի թիվ մեկ հարցերից չէ: Ամեն դեպքում, նկատեց. «Բայց մենք Հայաստանում ենք ապրում ու ազգականները, ընկերները բազմաթիվ անգամ….օրինակ՝ հիմա Քոչինյանի կիսանդրին դրվեց ու ես ակտիվորեն մասնակցել եմ, քանի որ նա Հայաստանի խորհրդային շրջանի պետական գործիչներից մեկն էր, իսկ դա էլ է մեր պատմությունը»:

Նախարարն իր խոսքը համեմեց նաեւ Մոսկվայում Խրուշչովի կիսանդրու տեղադրման օրինակով: Խորհրդային այդ ղեկավարը պատգամել էր, որ իր արձանը քանդակի մի քանդակագործ, ում ինքը հետապնդել էր: Նարեկ Սարգսյանն էլ այն կարծիքին է, որ Միկոյանին միայն բացասական երանգով չի կարելի ընկալել. «Մանավանդ, որ ես մամուլում էլ կարդացի բավական դրական գնահատականներ`բավական լուրջ գործիչների կողմից: Մարդը մենակ նեգատիվ չէր, մարդ, ով իր կենսագրության մեջ ունեցել է երկու կողմերը՝ և նա, և նա, հիմա ով կտա, դրա գնահատականը՝ դժվարանում եմ ասել»:
«Մի քանի ամիս առաջ ասել եմ գլխավոր ճարտարապետին, կարծում եմ՝ ինքն այդպես էլ կանի, որովհետև արձանը նախատեսվում էր դնել բուլվարի մեջտեղը, ես ասել եմ, որ դա, ըստ էության, գերեզմանից «քոփի» արված հուշարձան է, լավ կլինի՝ ոչ թե դրվի մեջտեղում, այլ շենքի պատի տակ»,- շարունակեց նախարարը:

Հարցին էլ` հաշվի առնելով հանրության բացասական արձագանքը, չարժե՞ արձանը չտեղադրել, պատասխանեց. «Ես ծանոթ եմ մամուլին ու տեսել եմ, որ բազմաթիվ լուրջ, կենսափորձ ունեցող մարդիկ պաշտպանել են այս նախաձեռնությունը, այստեղ սերունդների խնդիր կա, բայց իմ անձնական կարծիքն ասեմ՝ ես լինեի, մի քիչ կսպասեի: Այսօր մենք այնքան խնդիրներ ունենք մեր երկրում՝ վստահության, մարդկանց հետ հարաբերվելու, դրական մեսիջներ տալու, և այս տեսակ խնդիրները, որ շատ կարևոր հարց չեն լուծում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30