Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Զադոյան. «Նոտարը պատասխանատվություն պետք է կրի, անկախ դիտավորությունից»

Հունիս 02,2014 12:16

Նոտարական գրասենյակներում իրականացված մոնիթորինգի ժամանակ պարզվել էր, որ ոչ միայն Երեւանում, այլ մարզերում աշխատող նոտարների մի մասը պարբերաբար ուշացել են աշխատանքից

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանն այսօր ներկայացրեց «Հանրային վերահսկողության եւ թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում նոտարական գրասենյակներում հասարակական կազմակերպության դիտորդական խմբի կողմից իրականացրած մոնիթորինգի արդյունքները:

notar-02 notar-03
Կազմակերպությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ տպագրել էր զեկույցը, որը բաժանվեց արդարադատության նախարարության, կառավարության, նոտարական գրասենյակների ներկայացուցիչներին:

ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիլյամ Հենլոնն, ըստ էության, գոհ էր :Նա իր ողջույնի խոսքում նշեց, որ մոնիթորինգն իրականացվել է կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում: Նա հույս հայտնեց, որ հասարակական կազմակերպության առաջարկությունները հաշվի կառնվեն նոտարական ոլորտի բարեփոխումների ժամանակ:

Արդարադատության նորանշանակ նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանի կարծիքով էլ, ամրապնդվել է նոտարական համակարգի ինքնակառավարումը, հետեւաբար, անհրաժեշտ են գործիքներ, մասնավորապես, ներքին մոնիթորինգը, որպեսզի հանրային ծառայություն իրականացնող համակարգը լինի ոչ միայն վերահսկելի, այլ թափանցիկ:
Նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանն էլ ասաց, որ ժամանակները փոխվում են, որ կան «սուր շեշտադրումներ», հետեւաբար, հանրային վերահսկողության խնդիրն առաջնային է դառնում:

Նոտարական գրասենյակներում մոնիթորինգի առաջին փուլը մեկնարկել է 2009թ.օգոստոսին:2011-ին նոտարական 11 գրասենյակներում կրկին դիտարկումներ են անցկացվել:

Ըստ Կարեն Զադոյանի, 2013թ-ին մայիս-հունիսին անցկացվել է նաեւ սոցիոլոգիական հետազոտություն, հարցազրույցի միջոցով այն քաղաքացիների հետ, որոնք առնչվել են նոտարական գրասենյակների հետ:

Հարցմանը մասնակցել է 453 քաղաքացի, որից 62 տոկոսը կանայք էին:
Հարցման արդյունքներն ուղարկվել են արդարադատության նախարարություն, եւ նոտարական պալատ;

Դիտարկումների ժամանակ պարզվել էր, որ ոչ միայն Երեւանում, այլ մարզերում, աշխատող նոտարների մի մասը պարբերաբար ուշացել են աշխատանքից;
Դիտորդներն արձանագրել էին, որ գրասենյակներում հերթեր են, շենքային պայմանների վատ լինելու պատճառով սպասարկման ցածր որակ, պաստառների, ցուցանակների բացակայություն, որի հարցը, ըստ Կարեն Զադոյանի, արդեն իսկ լուծվել է:
Կային նոտարական գրասենյակներ, որոնց 2 աշխատակիցներն օգտվել են մեկ սեղանից, մեկ համակարգչից, մեկ աթոռից:

Հարցմանը, թե գո՞հ են նոտարական գրասենյակների ծառայություններից, 75 տոկոսը պատասխանել էր դրական, եւ այս թիվը կառավարության ներկայացուցիչ Աստղիկ Միրզախանյանը զարմանքով արտաբերելով, խոստացավ «զեկուցել» վերեւներում:
Հարցմանը մասնակցած քաղաքացիներն անդրադարձել էին սակագներին, իսկ 12 տոկոսն էլ ասել էր, որ պետական տուրքի վճարման անդորրագիր ներկայացնելուց հետո նոտարները 2 օրից ավելի ժամանակ են տրամադրել:

Հիմնական խախտումները, որոնք արձանագրվել էին, հաստատված սակագների եւ քաղաքացիների մուծած գումարի չափի անհամապատասխանությունն էր, եւ նոտարական ծառայությունում աշխատող մեքենագրուհիների կողմից քաղաքացիներից լրացուցիչ գումարների գանձումը:

Կարեն Զադոյանն առաջարկում էր պատասխանատվության ենթարկել նոտարներին. «Օրենսդրորեն ամրագրել, որ նոտարը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով գույքային պատասխանատվություն է կրում, անկախ մեղքի ձեւից իր կողմից թույլ տրված խախտումների համար, նոտարական գործողությունների համար դիմած անձանց պատճառված վնասի համար» Կարեւորվեց նոտարական սխալի ապահովագրության ինստիտուտի բարեփոխման հարցը նույնպես:

Կազմակերպության եւ նոտարական պալատի միջեւ կնքվեց համագործակցության հուշագիր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30