Ավտոմեքենաների բիզնեսով զբաղվող որոշ քաղաքացիներ հնարամիտ քայլի են գնացել՝ Նուբարաշենի ավտոշուկա չհասնելու համար իրենց վաճառվող ավտոմեքենաները ցուցադրելով «Փարքինգ Սիթի Սերվիս»-ին պատկանող կարմիր գծերով ավտոկայանատեղիներում: Եթե օրինական ավտոշուկայում տեղի համար պետք է վճարեն օրը 2000-ից 5000 դրամ, եւ ամեն անգամ ավտոմեքենան տանեն-բերեն, ապա այս դեպքում կարող են մուծել 12000 դրամ եւ կլոր տարին իրենց ավտոմեքենան ցուցադրել Բաղրամյան կամ մեկ այլ բանուկ ու մարդաշատ փողոցում: Հատկապես, որ կայանատեղիների տեսախցիկներն ապահովում են ավտոմեքենաների անվտանգությունը:
Կարդացեք նաեւ՝
Լուսանկարները՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
31.05.2014