Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Ռուսաստանին թույլ է տրվում, Հայաստանին՝ ոչ

Հունիս 02,2014 13:40

 

Բաց նամակ Եվրասիական
տնտեսական խորհրդի
հիմնադիր-անդամ պետությունների
նախագահներին

Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի մեծարգո նախագահներ
ԵՏԽ նիստում նախագահող պարոն Նազարբաեւը, հավանաբար, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի ճնշմամբ ու թելադրանքով մերժեց Հայաստանի Հանրապետությանը նորաստեղծ միությանն անդամակցելու խնդրում, պատճառաբանելով, թե ՀՀ-ն ՄԱԿ-ի անդամ է դարձել այն սահմաններով, որը չի ընդգրկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, միեւնույն ժամանակ նշելով, որ Միջազգային առեւտրական միություն է մտել նույնպես առանց ԼՂՀ ներառող սահմանների, որն էլ նախադեպ է համարվում այս անգամ էլ Հայաստանը ԵՏԽ անդամ ընդգրկել առանց ԼՂՀ սահմանների: Այդպիսով պարոն Նազարբաեւը կարեւոր միության ստեղծումը սկսեց անդամության թեկնածու երկրի նկատմամբ կիրառելով հատուկ դիսկրիմինացիա, մոռացության մատնելով այն հանգամանքը, որ հիմնադիր երկրներից Ռուսաստանը եւս նման խնդիր ունի: Հանրահայտ է, որ Ղրիմի միացումը չի ճանաչել ոչ ՄԱԿ-ը, որ էլ Եվրոպան: Իսկ ինչո՞ւ Ռուսաստանին թույլ է տրվում միջազգայնորեն չճանաչված սահմաններով նոր միության անդամ դառնալ, իսկ Հայաստանին՝ ոչ: Նման որոշումով նոր կազմակերպությունը ոչ միայն կանխեց Հայաստանի Հանրապետության հիմնադիր-անդամակցությունը միությանը, այլեւ, ընդառաջելով ՀՀ-ն շրջափակման մեջ առած Ադրբեջանի ու Թուրքիայի խնդրանքին, իր նման քայլով նոր շրջափակման մեջ առավ երկիրը:

Դուք շատ կարեւոր միություն եք ստեղծում՝ հենց սկզբում թեկնածու երկրի նկատմամբ թույլ տալով անբարո արարք եւ բյուրոկրատական մոտեցում: Թե դա ուղղակի իսլամ-քրիստոնեություն թաքնված պատերազմի նոր արտահայտություն է, կամ՝ թուրքալեզու երկրների նմատմամբ համերաշխության արտահայտություն:
Ի նկատի ունենալով վերոհիշյալը՝ առաջարկում եմ շտապ կարգով ուղղեք Ձեր կողմից թույլ տված սխալը:

ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Արձակագիր, հրապարակախոս,
«Շուշի» հիմնադրամի նախագահ

«Առավոտ» օրաթերթ
31.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30