Տեխնոպարկը ի՞նչ եղավ`այսօր խորհրդարանում, բյուջետային քննարկումների ժամանակ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այս հարցն ուղղեց Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանին: Նախարարն ասաց, որ Գյումրու տեխնոպարկն արդեն աշխատում է, շուտով կլինի նաեւ պաշտոնական բացումը:
Նա մեկ անգամ էլ հստակեցրեց, որ Գյումրու տեխնոպարկը որեւէ առնչություն չունի փակված տեխնոպարկի հետ. «Դա այդ անվամբ ընկերություն էր»:
Կարեն Ճշմարիտյանը հավելեց նաեւ, որ առաջիկայում, ամենայն հավանականությամբ Գյումրու տեխնոպարկի նման հիմնարկ-ձեռնարկություններ կբացվեն նաեւ Վանաձորում, ապա` Սյունիքի մարզում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ