Քիչ առաջ Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել որովայնի մասում դանակի հարվածից ծանր վնասվածք ստացված մի քաղաքացի: Ինչպես shamshyan.com -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նրան դանակահարել է Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը, որը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր տղան է:
Մինչդեռ Վալերի Օսիպյանը tert.am-ի հետ զրույցում հերքել է եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի կողմից մարդ դանակահարելու մասին լուրը. «Ինքը չէ, ինքը հերքում է, օբյեկտիվ քննության ընթացքում, կպարզվի, բայց ես վստահեցնում եմ, որ նա նման բան չի արել»: