ԼՂՀ «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը» (ԱԿԱՀՄ)
երգիչ Անդրեին պարգևատրել է «Հայրենիք և Հավատ» շքանշանով:
Երգիչն այս պարգևին արժանացել է ԱԿԱՀՄ ՀԿ-ի նախագահ Վերա Գրիգորյանի
կողմից` հայ մշակույթը բարձր պահելու և երգարվեստում կատարած ազգանվեր
աշխատանքի համար:
«Շոյված և հուզված եմ նման պարգևի արժանանալու համար: Շատ կցանկանայի այն
կիսել հորեղբորս հետ… ես և իմ ընտանիքի մյուս անդամները հավատում և մինչ օրս
հույսով սպասում ենք նրան…»,-ասում է երգիչը:
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ Անդրեի հորեղբայրը`Արկադիյ Հովնանյանը, ևս գտնվում է
Արցախյան պատերազմի անհայտ կորածների ցուցակում: