Մայիսի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունեց Հայաստանի Համայնքային ասոցիացիային անդամակցող շուրջ 45 համայնքային ղեկավարների՝ ուղեկցությամբ Էջմիածնի քաղաքապետ տիար Կարեն Գրիգորյանի:
Ողջունելով համայնքապետերի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Մայր Աթոռի դիվանապետը նրանց փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները: Արշակ եպիսկոպոսը կարևորեց ավանդական դարձած այս հավաքները, որոնք առիթ են ընձեռում համայնքներում առկա տարբեր խնդիրների քննարկման և դրանց արդյունավոր լուծումներ գտնելու համար:
Իր խոսքում Արշակ Սրբազանն ընդգծեց նաև անհրաժեշտությունը համայնքների մշտական ու արդյունավոր համագործակցության եկեղեցական կառույցների հետ, ինչը մեծապես պիտի նպաստի ժողովրդի հոգևոր կյանքի զորացմանը:
Հանդիպման ավարտին հավաքի մասնակիցները այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ:
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի
Տեղեկատվական համակարգ