Հունիսի 1-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ բարեգործական բացօթյահամերգ՝ նվիրված երեխաների պաշտպանության օրվան:
Համերգային ծրագրի գույները հայ երգարվեստի մանկական վառ ու լուսավոր դեմքերն էին, ինչպես նաև հաղորդավարներ, հեռուսադեմքեր Արեգն ու Բեթթին:
1-ամյա «ՎԵՀ»՝ Վերածննդի երիտասարդներ հիմնադրամը, արդեն երկրորդ անգամ, իրական տոն է դարձնում հունիսի 1-ը ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների համար:
«Երեխաները միշտ մեր ուշադրության կենտրոնում են, անկախ նրանից տոն է, թե ոչ: Ուստի՝ պատահական չէ, որ հենց մանուկներն էին այսօրվա մեր համերգային ծրագրի հերոսներն ու ինչու չէ, նաև բարեգործները: Երբ հավաքվածների դեմքին թեկուզ մեկ վայրկյան ժպիտ եմ տեսնում, համոզվում եմ, որ, իսկապես, ճիշտ ենք գործում, ինչն էլ ավելի է ոգևորում և պարտավորեցնում, որպեսզի ՎԵՀ-ը նորանոր ծրագրեր իրականացնի»,-ասաց բարեգործական հիմնադրամի հիմնադիրներից մեկը՝ Կարինե Գևորգյանը:
«Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին, ովքեր չնայած իրենց զբաղվածությանը, ժամանակ հատկացրին մեր ծրագրին ու ուրախ տրամադրությունն ապահովեցին: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Մարզահամերգային համալիրի տնօրինությանը, ում աջակցությամբ իրականացավ համերգային ծրագիրը» ,-ավելացրեց հիմնադրամի մյուս հիմնադիրը՝ Մայ Անուշավանյանը:
ՎԵՀ-ը խոտանում է մոտ ապագայում նոր ծրագրեր իրականացնել:
Վերածննդի երիտասարդներ հիմնադրամ