Հունիսի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ա. Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ ՀՕՄ «Շառավիղ» սիրիահայ մանկապատանեկան երգչախմբի համերգը: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Համերգը սկսվեց երգչախմբի համար գրված «Շառավիղ» երգի կատարմամբ: Մանուկները հանդես եկան մանկական և հայրենասիրական ստեղծագործությունների կատարումներով և արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Մանուկներին իրենց տոնի առթիվ շնորհավորեցին և բարեմաղթանքներ հղեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՕՄ-ի կենտրոնական վարչության ատենապետուհի Վիկի Մարաշլյանը:
Նշենք, որ միջոցառման կազմակերպմանն աջակցել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակները, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը:
Միջոցառման ավարտին փոքրիկներին բաժանվեցին նվերներ ՀՀ սփյուռքի նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների կողմից:
«Շառավիղ» երգչախումբը ստեղծվել է 2013թ սիրիահայ սիրիահայերի նվիրումի և ջանքերի շնորհիվ և կարճ ժամանակահատվածում գրավել է հանդիսատեսի սերն ու համակրանքը:
ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն