Ես՝ Անաստաս Իվանի Միկոյանի ավագ որդին, մեր մեծ ընտանիքի անունից անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Երևանի ավագանուն՝ մեր գերդաստանի հոր արձանի տեղադրման որոշման համար:
Ա. Ի. Միկոյանը երբեք չի կտրել կապերը Հայաստանի հետ, հնարավորինս օգնել է նրան, միշտ պատրաստակամորեն ընդունելով նրա ներկայացուցիչներին Մոսկվայում: Նա երկար տարիներ Երեւանից է ընտրվել Գերագույն Խորհրդի պատգամավոր:
Ա. Ի. Միկոյանի՝ որպես պետական կարկառուն գործչի, բազմամյա արժանիքները կարիք չունեն հավելյալ գովազդի: Նրա երկար տարիների աշխատանքի հիմքը եղել է մեր ազգին, այդ թվում և հայերին, սպառողական ապրանքների ապահովումը: Ա.Ի.Միկոյանը, ղեկավարելով Խորհրդային բանակին բոլոր տեսակի մատակարարումները, մեծ դեր է խաղացել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակում, ինչպես նաև հետպատերազմական շրջանում տնտեսության վերականգնման գործում:
Հետստալինյան ժամանակաշրջանում Ա. Ի. Միկոյանը ապաստալինացման և անմեղ դատապարտյալների զանգվածային ռեաբիլիտացիայի գործընթացների ակտիվ նախաձեռնողն էր:
Կարդացեք նաև
Ա. Ի. Միկոյանը իրականացրել է մի շարք դիվանագիտական առաքելություններ, օժանդակելով միջազգային թեժ իրավիճակների վերացմանը, այդ թվում՝ Կարիբյան ճգնաժամը և Բեռլինի հետ կապված թեժ իրավիճակը:
Անաստաս Իվանի Միկոյանի արձանը իր պատմական հայրենիքի մայրաքաղաքում տեղադրելու որոշումը մեզ համար տրամաբանական և արդարացված է:
Ավիացիայի պահեստազորի գեներալ-լեյտենանտ
ԽՍՀՄ հերոս
ԽՍՀՄ վաստակավոր օդաչու-փորձարկող
Միկոյան Ստեփան Անաստասի
Դեկամերոնի առաջին օրվա առաջին նովելում պատմվում է ոմն Չապելետոյի մասին, որը զբաղմունքով նոտար էր և իր համար մեծ անպատվություն կհամարեր, եթե որևէ վավերագիր կեղծված չլիներ: Չապելետոն մեծ բավականությամբ սուտ վկայություն էր տալիս, անկախ նրանից՝ կանչված էր այդ գործով, թե ոչ: Կարող էր գողանալ ու կողոպտել նույն հանգիստ խղճով, որով բարեպաշտ մարդը ողորմություն պիտի տար: Հանրածանոթ խաբեբա էր և խարդախ զար գցող: Բայց ինչ հարկ ավելին ասելու. ավելի գարշելի մարդ, քան նա, թերևս չի ծնվել երբեք:
Իր կյանքի վերջում, սակայն, Չապելետոն սուրբ ձևացավ, կեղծ խոստովանություն արեց խոստովանահորը և վայելուչ թաղման արժանացավ: Եվ դեռ ավելին, թաղմանը վանականը հույս հայտնեց, որ նրա սիրույն Տերը բազում հրաշքներ պիտի արարի:
Համոզված եմ, որ տեղադրման օրը մենք՝ երևանցիներս, նույնպես ականատես կլինենք բազում հրաշքների:
Հարգելի Արման Գաբրիելյան, բա եղավ, Դեկամերոնը ուր, քաղաքականությունը ուր:Ի միջայլոց ասեմ, որ ժամանակին բոլշևիկներից լավ ոչ-ոք չէր կարողանում սատանային դժոխքը քշել` բառի ուղակի իմաստով: Իսկ սատանային դժոխք քշելը միթե վատ գործ է` բառի ուղակի և փոխաբերական իմաստով: Այն էլ ասեմ, որ Դեկամերոնը 25 տարի առաջ իմ գրադարանից դուրս թափեցի, որպեսզի իմ երեխաները այն չկարդան: Առաջարկում եմ կարդալ Ա. Միկոյանի հուշերը` Так было:
Զարմանում եմ այս մարդու տեսակետի վրա, որի հետ ինձ բախտ է վիճակվել հենց այդ թեմայով խոսել ավելի քան 20 տարի առաջ և նա ամեն ինչ բարդեց ժամանակների վրա, երբ դեռ նրա հոր արձանի տեղադրման մասին խոսք անգամ չէր կարող լինել այլ՝ ընդհակառակն։ Այնպես որ, կարելի է այսօր ասել, որ ժամանակներն են՝ այսպես, այսինքն ամեն ինչ որոշում է ժամանակն ու հանգամանքը, անկախ՝ խելքից, նամուսից, թասիբից, ինքնասիրությունից, արժանապատվությունից։
Հարգելի պարոն Ս.Միկոյան:
Եթե Անաստաս Իվանովիչ Միկոյանը գլուխը բարձրացներ և լսեր, թե ինչ են խուսում իր արձանը Երևանում կանգնեցնելու շուրջ, ապա կասեր հետևյալը.
Սիրելի հայրենակիցներ Ձեր շառը ինձանից հեռու պահեք: Ես աշխատել եմ ԽՍՀՄ-ի համար և այն գաղափարախոսությունը, որին ես դավանել եմ տարբերություն չի դրել հայի, վրացու, չեչենի և մյուսների միջև: Այն ինչ արվել է ԽՍՀՄ-ի համար, արվել է նաև Հայաստանի համար: Դուք` այն խավը, որը աղմկում է, որ ես Հայաստանի համար ոչ մի լավ բան չեմ արել, ինձ չեք կարող հասկանալ, քանզի Ձեր արյան մեջ է մտած հայի ազգային կոռումպացված այն արատավոր միտումը, որն ասում է միայն ինձ տուր:
Հարգանքով` Գ. Անտոնյան, Հայաստան
Գևորգ Անտոնյան… եթե ինքը չի տարբերակել հայ , վրացի չեչեն, ապա ինչու արձանը Հայաստանում դնել, ոչ թե Չեչենիայում? (Ձեր ասածների մի մասի հետ համաձայն եմ)
Ув. Г. Антонян! Не обращаете внимание, на самом деле всю эту искусственную “шумиху” создали очень маленькое число людей! Не будем поддаваться их провокациям!
Բա Ստալինի ժամանակ Ա. Ի. Միկոյանն ինչո՞վ է զբաղվել: Այդ մասին էլ թող գրի Միկոյանի ավագ որդին: Թե՞ տեղյակ չի…
Ներում չկա հայախոս դավաճաններին:
Մոլորված եք եղբայր կամ անտեղյակ: Խորհուրդ եմ տալիս կարդալ Рой Медведев- Ближний круг Сталина գիրքը:
Արա, սաղ կյանքդ Ռուսաստանում ես ապրել, լավ ես արել, քո գործն ա, քո հայրենիքը Ռուսաստանն ա, դու էլ, հերդ էլ ի՞նչ կապ ունեք Հայաստանի հետ, դուք ռուսաստանցի եք: Արձան եք ուզում դնեք, տարեք Մոսկվայում, Տոմսկում, Ուստ Իժևսկում կամ էլ ձեր բոստանում դրեք, ի՞նչ գործ ունեք Երևանի հետ:
Բերեք Խրուշչովի արձանը դնենք,նա էլ Արփա-Սեվանա կառուցել,ինչ՞ է,միայն յանն է պակաս…
Շատ ավելի Ճիշտ կլիներ, եթե տեղադրեին Ստեփան Միկոյանի արձանը…