ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը գրում է. «Ինչպես հայտնի է, հունիսի 6–ին Գերմանիայի Մայնց քաղաքում տեղի կունենա Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը: ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնի է դարձել, որ Հայաստանի հավաքականի 2 ֆուտբոլիստներ չեն մասնակցի այդ հանդիպմանը: Երեկ տեղի ունեցած Ալժիր-Հայաստան խաղում վնասվածք ստացավ Արաս Օզբիլիսը, ով փոխարինվեց: Օզբիլիսը մեկնելու է Հոլանդիա, որտեղ կենթարկվի բուժզննման: Միայն դրանից հետո պարզ կդառնա, թե որքանով է լուրջ Օզբիլիսի վնասվածքը: Գերմանիա-Հայաստան հանդիպմանը չի մասնակցի նաև Կառլեն Մկրտչյանը, ով խնդիրներ ունի կույր աղիքի հետ կապված և այսօր վիրահատության է ենթարկվել Ժնևում»: