Մեզ արդեն իսկ ուսուցիչներն ահազանգում են այն մասին, որ Շենգավիթի մի շարք դպրոցներում տնօրենների մեծ մասը դիմումներն ընդունում են, սակայն ստացական չեն տալիս: Այդ ամենից բացի շարունակում են պահումներ կատարել՝ պատճառաբանելով, որ հաշվապահներն են պահումները կատարում: Ուսուցիչների հավաստմամբ վաղը՝ 02.06.2014թ-ին ժամը 8:30-ից 9:00 տնօրենները հանդիպելու են Բելինսկու անվան թիվ 38 դպրոցում (hասցեն` Գարեգին Նժդեհ 22) :
«ԴԵՄ ԵՄ մանկավարժներ և գիտաշխատողներ» նախաձեռնող խմբի անդամներ