Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիան Երեւանի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում առաջին անգամ կազմակերպել է «Time For Kids» անունը կրող միջազգային խոշորամասշտաբ առաջնություն, որին մասնակցելու նպատակով ժամանել են Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Իրանի լավագույն պարողները:
Թեեւ միջոցառումը նվիրված է երեխաներին (խորագիրն էլ թարգմանաբար նշանակում է՝ «Ժամանակ երեխաների համար»), սակայն իրենց վարպետությունը ցուցադրում են բոլոր տարիքային խմբերի ներկայացուցիչները:
Այս պահին միջոցառումը դեռ շարունակվում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ