Այսօր՝ Երեխաների պաշտպանության օրը, «Օրրան» բարեգործական հիմնադրամը հայտարարել էր «բաց դռների օր» եւ բոլորին հրավիրել միասին նշելու տոնը: «Օրրանի» սաները երգուպարով «համեմեցին» տոնական ցերեկույթը: Երեխաներին հյուրընկալվել էին սիրված արտիստներ՝ Աշոտ Ղազարյանը, Նադեժդա Սարգսյանը, Նառան, Սոֆի Մխեյանը, Զառա Արամյանը եւ ուրիշներ: «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի շեֆ խոհարարն ու շոու բիզնեսի ներկայացուցիչները հոթդոգեր ու համբուրգերներ պատրաստեցին երեխաների համար:
Հավելենք, որ «Օրրանի» համար հունիսմեկյան միջոցառումը ավանդական է: Այս կազմակերպությունը, որի հիմնադիրներն են Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանները, իր առջեւ նպատակ է դրել պայքարել Հայաստանում աղքատության եւ երեխաների
շրջանում մուրացկանության տարածման դեմ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ