Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետ Հովիկ Աբովյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանակիր

Հունիս 01,2014 16:03

Կողբում օծվեց եկեղեցի

Հունիսի 1-ին Տավուշի մարզի Կողբ գյուղի բարձունքում, Նոյեմբերյան – Կողբ ավտոճանապարհի եզրին հանդիսավորությամբ օծվեց «Սուրբ Հովհաննես ավետարանիչ» եկեղեցին, որը կառուցել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Միջոցառմանը ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը, գործարար Միքայել Վարդանյանը, Տավուշի մարզից ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մարինա Մարաբյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, Տավուշի նախկին մարզպետ, քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, այլ պաշտոնատարներ, Նոյեմբերյան քաղաքի, Կողբ գյուղի քանի հազար բնակիչներ:ekkoxb

Ի դեպ, այսօր՝ հունիսի 1-ին լրացավ Հովիկ Աբովյանի ծննդյան 50-ամյակը, որի կապակցությամբ նա բազմաթիվ շնորհավորանքներ ստացավ: Հայ առաքելական եկեղեցու կողմից Հ. Աբովյանն արժանացավ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի: Եկեղեցու հարեւանությամբ բացվել էր մատաղի սեղան, որը ճաշակեցին տարածաշրջանի հարյուրավոր բնակիչներ եւ հյուրեր:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Arman says:

    Եկեղեցի կառուցելը լավ գաղափար է, սակայն մոլուցքի վերածված այս գործընթացն անօրինական և անաշխատ եկամուտներ ունեցողների այցեքարտի է վերածվել, որը համոզված եմ, երբևէ սրբավայր չի դառնա: Հավանաբար պարոնայք թալանչիներին թվում է, որ Աստծո տաճար կառուցելու համար թալանից մասնահանումն իրենց համար դեպի դրախտ ճանապարհ է հարթելու: Ինչևէ, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել՝ անկախ լրագրողին չեն թողնում մանկապարտեզի բացմանը մասնակցել, ժողովրդի հետ չեն հանդիպում, նախագահը մարզպետից չի հարցնում թե իր, թեկուզև կարճ, սակայն պաշտոնավարման ընթացքում որևէ սահմանամերձ գյուղ այցելել է թե ոչ, մարզի խնդիրներին ծանոթացել է թե ոչ, ստեղծված իրավիճակը շտկելու համար որևէ ծրագիր ունի թե ոչ և մի շարք նմանատիպ այլ հարցեր: Այս ամենին կանդրադառնային, եթե պարոնայք իշխանավորներն հետաքրքրեր ժողովրդի առօրյան, իսկ նրանց համար, ցավոք կարևորն այն է, որ մարզն արդեն Արմեն Ղուլարյանին արժանի փոխարինող և վճարունակ մարզպետ ունի:

  2. Արման Ա. says:

    Հարգել Արման.

    Համոզված եմ , որ Եկեղեցու բացմանը ներկա չեք եղել և պետք է Ձեզ վհատեցնեմ հավաստիացնելով, որ Ձեր համոզմունքները ուղղակի Ձեր ոչ այնքան վառ երևակայության արդյունք են…Քանզի այն ՍՐԲԱՏԵՂԻՆ ՈՐՏԵՂԻՑ ՄՈՄԻ ԾՈՒԽ Է ԵԼՆՈՒՄ արդեն իսկ ընդունված է ժողովրդի կողմից…Եվ ինչու եք Եկեղեցի կառուցելը կապում մարզպետի հետ?Ով է ասում, որ մարզպետն է Եկեղեցին կառուցել?Եկեղեցին կառուցել է Մարդ Հովիկ Աբովյանը, ով այժմ մարզպետ է:Ու Ձեր լրագրողական քիթը մի փորձեք խոթել մեր ժողովրդին այդքան անհրաժեշտ ՍՐԲԱՎԱՅՐ!!!!

  3. David says:

    Շատ մի տխրեք, աստված սիրեք,
    Մի միլիոնն էլ հերթով շարեք,
    Մոմ, ջահ, լապտեր, կերոն վառեք,
    Հայոց փառքի պարը պարեք:
    Կարևորը վանքերը չե*ն,
    Կանգուն մնան, որ աղոթեն…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30