Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ երեկվանից Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը սկսել է շնորհավորել գյումրեցի մանուկներին: Բիզնեսմեն քաղաքապետը իրեն պատկանող Գյումրու «Անուշարան» կոչվող հրուշակեղենի ֆաբրիկայի տորթերն է հյուրասիրում մանկատան, ինչպես նաև տարբեր մանկապարտեզների երեխաներին, նրանց զվարճացնում է արտասահմանյան հայտնի մուլտիֆիլմերի հերոսներով՝ Շրեյկով, Բեթմենով…
Այսօր քաղաքապետը այցելեց Գյումրու Անի թաղամասի «Հուսո առագաստ» նախակրթարան՝ հայտարարելով, որ շնորհավորում է «ալամ աշխարհի երեխաների տոնը»: Իսկ որպես քաղաքապետ՝ Սամվել Բալասանյանը խոստացավ իր ձեռքից եկածը անել, որպեսզի գյումրեցի երեխան անհոգ ապրի:
Նկատենք, որ մանկապարտեզներից դուրս, որտեղր քիչ, թե շատ ապահովված երեխաներն են հաճախում, գյումրեցի հազարավոր երեխաներ չգիտեն ինչ է մանկությունը, նրանք ապրում են դաժան պայմաններում՝ խոնավ, մարդկային պայմաններից, երբեմն նաև էլեկտրաէներգիայից զուրկ տնակների մեջ ու որ ամենասարսափելին է՝ մեծամասամբ սոված ու հացի կարոտ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև