Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առաջին նվերները

Հունիս 01,2014 14:29

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը, աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալի և բաժնի մի խումբ աշխատակիցների հետ այցելել են «Շենգավիթ» ծննդատուն՝ հունիսի 1-ին ծնված երեխաների մայրերին շնորհավորելու և նրանց հանձնելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ պատրաստած նվերները։

Այնուհետ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները այցելել են Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատուն՝ սաներին հանձնելու օրվա նվերները։

«Այսօր մայրաքաղաքում բազմաթիվ մանկական միջոցառումներ են անցկացվում և հատկապես առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող երեխաները Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումներին պետք է անմասն չմնան։ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ այս երեխաների համար ոչ միայն նվերներ ենք պատրաստել, այլ նաև տոնական միջոցառում. այսօր նրանք տիկնիկային ներկայացում էլ են դիտելու»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30