Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանի ձեռքը շատ խերով է, նա նպաստեց պաղպաղակի վաճառքին (Տեսանյութ)

Հունիս 01,2014 14:10

Մանկական երկաթուղիում հայտնիները պաղպաղակ են վաճառում եւ բարեգործություն անում

«Ընտիր պաղպակները վերջանո՜ւմ են, գնեք թարմ պաղպաղակնե՜ր»,- այսօր՝ Երեխաների պաշտպանության օրը, Մանկական երկաթուղիում պաղպաղակ էին վաճառում լրագրողները, երգչուհիները, հայտնի մարդիկ: Պաղպաղակ վաճառելը լավ էր ստացվում հատկապես լրագրող Արմինե Գեւորգյանի մոտ: Ողջ մանկական երկաթուղիում լսվում էր նրա ձայնը՝ «Մոտեցե՜ք, ընտիր պաղպաղակնե՜ր, ամենահամեղ պաղպաղակներն այստե՜ղ են, մասնակցեք բարեգործությանը»:hunisi1..lusine

Պաղպաղակ վաճառելով էին զբաղված նաեւ լրագրող Լուսինե Շահբազյանը, երգչուհիներ Անահիտ Շահբազյանն ու Անահիտ Սիմոնյանը:

Այս ակցիան բարեգործական նպատակներով էր: Վաճառքից ստացված եւ բարեգործական նպատակներով հավաքված ողջ հասույթը փոխանցվելու է Քարվաճառի շրջանի անապահով երեխաներին:

Արմինե Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մեծ հաճույքով է մասնակցում ակցիային. «Երբ հիմքում բարեգործություն է, ես մեծ հաճույքով մասնակցում եմ: Այսօր կադրից այն կողմ եմ, այս պահի դրությամբ լրագրող չեմ»:
Մանկական երկաթուղիում էին պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Աղվան Վարդանյանը:

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջին բարեգործ գնորդներից է եղել: Արմինե Գեւորգյանի խոսքերով՝ «Աղվան Վարդանյանի ձեռքը շատ խերով էր: Իրենից հետո լավ առեւտուր եմ արել»:

Հովհաննես Սահակյանը եկել էր իր երկու երեխաների եւ եղբոր երեխաների հետ:Նա որոշեց նախ բարեգործություն անել, իսկ տուն գնալուց նոր վերցնել պաղպաղակները. «Բայց 5 հատ կպահես սրանցից»,- խնդրեց պարոն Սահակյանը՝ վաճառական լրագրողին: Նա շնորհավորեց մանուկների տոնը եւ մաղթեց անհոգ մանկություն: Մեզ հետ զրույցում պարոն Սահակյանը վստահեցրեց, որ Հայաստանն անվտանգ երկիր է՝ մանուկների համար: Նա հորդորեց այս գեղեցիկ օրը մանկությամբ, մաքրությամբ եւ ռոմանտիզմով լցվել եւ նման հարցեր այսօր չտալ: Մեր հարցին՝ «այսօր կարուսել նստելո՞ւ եք՝ պարոն Սահակյանը պատասխանեց. «Եթե իմ քաշին համապատասխան կարուսել լինի՝ անպայման կնստեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30