Այսօր՝ հունիսի 1 -ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելել քաղաքի մի շարք մանկապարտեզներ և ներկա գտնվեց մանուկների համար կազմակերպված միջոցառումներին:
Քաղաքի «Մուշ» թաղամասի 42 դպրոցում տեղակայված մանկապարտեզում, որը գտնվում է «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության Գյումրիի տարածքային ստորաբաժանման մշտական հոգածության ներքո, քաղաքապետը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին բակերում խաղահրապարակներ կառուցելուն և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում վճարներն: Սամվել Բալասանյանը նշեց, որ արդեն իսկ կան ծրագրեր մանկական խաղահրապարակների կառուցման համար, իսկ վարձավճարների մասին նշեց, որ ապագայում, հնարավորությունների դեպքում մանկապարտեզները կլինեն անվճար, իսկ մինչև այս քաղաքի, ավագանու որոշմամբ, առանձնացվել են սոցիալական խմբեր և այդ խմբերի երեխաների ծնողներից վարձավճարներ չեն գանձվում:
Գյումրու քաղաքապետարան