Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության աշխատակից. «Լրագրողին ասա՝ համը չհանի»

Հունիս 01,2014 12:26

«Առավոտի» թղթակցին չթույլատրեցին ներկա լինել հայրենի թաղում մանկապարտեզի բացմանը

Հունիսի 1-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկևան գյուղում բացվեց մանկապարտեզ: Այն կառուցվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի 117 միլիոն դրամ ֆինանսավորմամբ: Ոսկեւանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանի վկայությամբ՝ երկհարկանի մանկապարտեզը նախատեսված է 60 երեխայի համար:Voskevan
Մանկապարտեզի բացմանը մասնակցեց նախագահ Սերժ Սարգսյանը, ով ուղղաթիռով ժամանել էր Նոյեմբերյանի տարածաշրջան: Նախագահի այցի հետ կապված անվտանգության մեծ միջոցառումներ էին իրականացվում: Ոսկեւանի մանկապարտեզի շենքից մոտ 50 մետր հեռավորության վրա անվտանգության աշխատակիցները հերթապահություն էին իրականացնում:

Ցուցադրելով լրագրողի վկայականը, ասելով, որ տողերիս հեղինակը «Առավոտի» թղթակիցն է, Ոսկեւանից սերված, հարցրինք, թե նախագահի շենք մտնելուց հետո կարո՞ղ ենք մանկապարտեզը նկարել: Անվտանգության աշխատակիցն ասաց, որ այդ հարցերը պետք էր ճշտել Մարիի հետ, ով երեւի նախագահի լրատվական ծառայությունում է աշխատում : Նա այդ մասին ռադիոկապով զեկուցեց իր վերադասին: Մեր զրույցն արվում էր քաղաքավարի ձեւով,առանց որեւէ վեճի: Քիչ անց նախագահի անվտանգության ծառայության աշխատակցի ռադիոկապով բարձր հնչեց վերադասի ձայնը. «Լրագրողին ասա՝ համը չհանի»: Հեռվից 2 լուսանկար կատարելով ՝ հեռացանք:

Ոսկեւան այցից հետո Սերժ Սարգսյանը կայցելի Կողբ, ուր կկատարվի Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կառուցած «Սուրբ Հովհաննես» եկեղեցու օծումը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. David says:

    Տղեն գործի մեջ է, մանկապարտեզ, եկեղեցի…Ինչ գործունյա տղա է, հայոց…Ինչևէ, կիրակի օրն էլ է ռազմավարական նշանակության խնդիրներ լուծում:Եկեղեցի որ շատ չլինի, հուլիսին որտեղ են աղոթելու անդամալուծները:Աղոթիր, սերժանոս, աղոթիր:

  2. David says:

    Էդ ած -ականն է ասե*լ:Արա, դե վերանալուց առաջ բզզալու ճանճէֆեկտը ո*րն է:Անհամները ինչ գիտեն համը, նրանք բոլորը սերժահամ են, բթահամ, քծնաթթու, բթադառը:Ահա համը:

  3. Arman says:

    Եկեղեցի կառուցելը լավ գաղափար է, սակայն մոլուցքի վերածված այս գործընթացն անօրինական և անաշխատ եկամուտներ ունեցողների այցեքարտի է վերածվել, որը համոզված եմ, երբևէ սրբավայր չի դառնա: Հավանաբար պարոնայք թալանչիներին թվում է, որ Աստծո տաճար կառուցելու համար թալանից մասնահանումն իրենց համար դեպի դրախտ ճանապարհ է հարթելու: Ինչևէ, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել՝ անկախ լրագրողին չեն թողնում մանկապարտեզի բացմանը մասնակցել, ժողովրդի հետ չեն հանդիպում, նախագահը մարզպետից չի հարցնում թե իր, թեկուզև կարճ, սակայն պաշտոնավարման ընթացքում որևէ սահմանամերձ գյուղ այցելել է թե ոչ, մարզի խնդիրներին ծանոթացել է թե ոչ, ստեղծված իրավիճակը շտկելու համար որևէ ծրագիր ունի թե ոչ և մի շարք նմանատիպ այլ հարցեր: Այս ամենին կանդրադառնային, եթե պարոնայք իշխանավորներն հետաքրքրեր ժողովրդի առօրյան, իսկ նրանց համար, ցավոք կարևորն այն է, որ մարզն արդեն Արմեն Ղուլարյանին արժանի փոխարինող և վճարունակ մարզպետ ունի:

  4. Sahmanapah says:

    Եկեղեցի կառուցելը իսկականից շատ լավ բան է՝ ազգանվեր և Աստվածահաճո: Վստահ եմ որ Տավուշի նոր մարզպետը դեռ լավ գործեր շատ կանի, շատ ավելին, քան նախկինն է արել, հետո նա տարիներ շարունակ պատգամվոր է եղել, և ասում են *բավականին մեծ թվով մարդկանց է օգնել*, այնպես որ դեռ շատերին *կօգնի*, կերևորը հույսներդ երբեք չկորցնեք:

    Հարգելի հոդվածի հեղինակ, դուք միակ լրատվամիջոցը չէիք, որ արգելեցին տեղում նկարահանումներ կատարել, մենք ևս ձեր կարգավիճակում էինք: Անկեղծ ասած այդ փաստը ինձ այդքան տհաճություն չպատճառեց, որքան մեր նախագահին և նորանշանակ մարզպետին ուղղված հաճոհախոսությունները, որոնց հեղինակը Նոյեմբերյանի սոցիալական ծառայության ղեկավարն էր… Միթե տարածաշրջանում չկան համայնքների ղեկավարներ, սահմաններում իսկապես կռված և հարգանքի արժանի հերոսներ, որոնք կկարողանային բարձրաձայն 2 բարեմաղթանք ուղղել երկրի ղեկավարին:

  5. David says:

    Էյ, սահմանապահ, անսահման երկրի,
    Բարեմաղթանք ես ուզում դու սերժին,
    Վանքում աղոթիր, տերդ կիմանա,
    Որ դու կաս , տերդ, ո*նց ցավ կունենա:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30