Հունիսի 1-ին օրվա մեծ մասը ամենուրեք կդիտվի պարզ, առանց տեղումների եղանակ: Կեսօրից հետո կդիտվի ամպամածության ավելացում, օրվա 2րդ կեսին հնարավոր է կարճատև անձրև: Արևելյան շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վրկ, կա նաև կարկուտի հավանականություն: Արարատյան դաշտում առայժմ կդիտվի առանց էական տեղումների եղանակ: Ցերեկը խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից։ Առայժմ տարածքի մեծ մասում դիտվում է ջերմ եղանակ, սակայն զգուշացնում ենք, որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը զգալի կնվազի, անձրևները վերսկսվելու են:
Մայրաքաղաք Երեւանում հունիսի 1-ին օրվա 1-ին կեսին կդիտվի պարզ եղանակ, երեկոյան կլինի մասամբ ամպոտ, անձրևի հավանականությունն առայժմ փոքր է: Օդի ջերմաստիճանը գիշերը +14+16, ցերեկն ստվերում +28+31, երեկոյան +21+23:
Աղբյուր՝ www.weather.am