Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը

Հունիս 01,2014 11:25

ԱԻՆ պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ մայիսի 31-ին, ժամը 23.49-ին ահազանգ է ստացվել, որ Մ-17 միջպետական ավտոճանապարհին` Կապան-Ճակատեն հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ («ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը` մոտ 30 մետր), կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «ԿամԱԶ» մակնիշի 35ԼP302 պ/հ բեռնատարը (վարորդ Գ. Կ.-ն) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը` մոտ 15-20 մետր, ինչից ուղևոր Մ. Հ.-ը (ծնվ.1961թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Մ.Հ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30