Վանաձորցի Վախթանգ (Վիկ) Դարչինյանը հերթական անգամ անհաջողության մատնվեց:
Մակաոյում այսօր նա կիսաթեթեւ քաշային կարգում (57,2 կգ) հանդիպեց ջամայկացի Նիկոլաս Ուոլթերսին: Արդեն երկրորդ ռաունդում Վախթանգը մրցակցի ձախից կատարած հարվածից հայտնվեց ռինգի հատակին՝ նոկդաուն: Սակայն իրեն բնորոշ համառությամբ Դարչինյանը շարունակում էր գրոհել ու ակտիվություն դրսեւորել: Այդուհանդերձ, 5-րդ ռաունդում նա դեմ առավ Ուոլթերսի ձախից «կրյուկ» կոչվող կարճ, բայց չոր ու դիպուկ հարվածին, որից հետո ի վիճակի չեղավ ոտքի կանգնել ու պարտվեց նոկաուտով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ