Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել

Մայիս 31,2014 23:08

ՀՅԴ պաշտոնական կայքը գրում է՝ այսօր ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության անդամակցման համար Հայաստանի Հանրապետությանը ներկայացված կոշտ պայմանին.

Սույն թվականի մայիսի 29-ին Աստանայում Հայաստանին Եվրասիական Միությանն անդամակցելու կապակցությամբ Ղազախստանի նախագահ Նազարբաևի միջոցով հնչած կոշտ պայմանը, մտահոգության առիթ է դարձել հայկական քաղաքական շրջանակներում:

2013 թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Մաքսային Միությանը անդամակցելու մտադրության մասին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի կատարած հայտարարությունից հետո բազմիցս քննարկման առարկա է դարձել Արցախի մաս կազմելը Հայաստանի Հանրապետության ցանկացած միության անդամակցելուն:

ՀՀ պետական շրջանակները և քաղաքական ղեկավարությունը, երբեք չեն բացառել այն հանգամանքը, որ ՀՀ-ն ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորն է:
ԼՂՀ բնակչությունը բազմիցս է զգացել այդ երաշխավորության թե տնտեսական և թե ռազմական բաղադրիչները:

Ցավոք ՀՀ-ն իր արտաքին քաղաքականության շրջանակներում առ այսօր չի հաջողել ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորի իր հանձնառությունը միջազգային շրջանակներին ընդունելի դարձնել:
Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ հայ ժողովրդի անվտանգության առաջնահերթությունից ելնելով, կոչ ենք անում օր առաջ միջոցներ ձեռնարկել՝ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջև համապարփակ ռազմաքաղաքական պայմանագրի կնքման համար:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն Պարսամյան says:

    Այո,հասունացել է պահը,նահանջելու տեղ չունենք,կամ կկարողանանք մեզ պաշտպանենք,ինչպես որ կարող ենք,կամ մեզ կուտեն;ԼՂՀ-ՀՀ ռազմաքաղաքական դաշինքի ստորագրումը անհետաձգելի է;

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031