Լրահոս
Օրվա լրահոսը

Like-ային ահաբեկչություն

Մայիս 31,2014 23:05

likeԵրբեմն հոգնում եմ Ֆեյսբուքից, մասնավորապես՝ ընկճախտ տարածող  ու like  մուրացող օգտատերերի պատճառով: Այնպես չէ, որ վարդագույն ակնոցով եմ կյանքին նայում, բայց մյուս կողմից էլ  տանել չեմ կարողանում, երբ անդադար նույն մարդիկ բացասական լիցքեր են քեզ փոխանցում՝ «գնացի մարդի, ունեցա որդի, անունը Կիկոս, գլխարկը՝ պոպոզ …» ոճով: Սա դեռ ոչինչ,բայց  ա՛յ երբ բացում ես  Ֆեյսբուքի զրուցարանդ ու տեսնում, թե քանի հոգի է խնդրում, հրամայում, ակնարկում, ակնկալում, որ կքվեարկես իրենց  երեխայի, ամուսնու, կնոջ, շան, նախագծի ու ապրանքանիշի օգտին, հավանություն տաս իրենց այս կամ այն էջին, ուզում ես գլուխդ առնել ու փախչել Ֆեյսբուքից: Նման դեպքերում սկզբունքայնորեն  հավանություն չեմ տալիս այդ էջերին կամ «լայքի» օբյեկտներին:

«Ֆեյսբուքահայերի» մի տեսակ էլ կա, որ հենց ընդունում ես ընկերանալու հայտը, անմիջապես հարձակում է գործում նկարներիդ վրա, ու like-ախեղդ անում: Ապշում ես՝ այս ի՞նչ Like-ային ահաբեկչություն է:

Ոմանց համար դժվար է ընկալել, որ Ֆեյսբուքը ինչ-որ առումով քեզ համար աշխատանքային գործիք է, ու դու ոչ իրենց հոգսերի  ու պարզունակ «զվարճանքների» հավեսն ունես, ոչ էլ՝ տրտունջների:  Վերջերս  նոր պատուհաս է «վխտում» Ֆեյսբուքում՝  Video I made for my friends ժպտերես վիրուսի տեսքով:  «Վիրուսակիրն» էլ վայրկյանը մեկ քեզ նշում է իր «ընկերասիրական» վիրուսում, որը «քջջել» է մեկ ուրիշ «վիրուսակրից»: Ստիպված ջնջել եմ իմ բոլոր «հիվանդ» ֆեյսբուքցի ընկերներին: Այսօր պատկերը ամբողջացրեց բարոյականություն քարոզող հոգեւորականներից մեկի գրառումը, որը նա «համեմել» էր ինչ-որ կիսամերկ դերասանուհու 3-4 նկարով ու դժգոհել ազգային արժեքների խեղաթյուրումից ու Հայաստանի ապագայից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031