Լրահոս
Օրվա լրահոսը

«Բժիշկներին այդ ախտորոշմամբ  մեղադրելն անհիմն է». Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ

Մայիս 31,2014 22:45

Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում   Կարինե Պապանյանի` 3 օր առաջ ծննդաբերման  ընթացքում գրանցված մահը թեժ քննարկումների  թեմա է դարձել ինչպես բժշկական աշխարհում, այնպես էլ իրավական: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի հանձնարարությամբ`  փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակված է  դատաբժշկական փորձաքննություն`ճշտելու, թե  դա բժշկական սխալի՞ պատճառով է, թե՞` ոչ:

Շիրակի մարզի մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը նշեց, որ պտղաջրային էմբոլիան հազվագյուտ հանդիպող հիվանդություն է և մեծ մասամբ ավարտվում է  մահվան ելքով: Իհարկե, նա  միևնույն ժամանակ չբացառեց, որ կարելի էր փրկել երեխային: Ֆելիքս Գրիգորյանը կոնկրետ այս դեպքի հետ կապված ասաց. «Կոնկրետ դեպքում կոնկրետ մեղադրանք որևէ մեկին այս նախնական ախտորոշումով ներկայացնել չի կարելի, ավելի ճիշտ անհիմն  կլինի, որովհետև էստեղ բժշկական որևէ արտառոց սխալ կամ ոչ տեղին միջամտություն չի կատարվել: Այդ կնոջը բժշկական միջամտության ընդհանրապես չեն ենթարկել, գուցեև կարելի էր ենթարկել երեխային փրկելու համար: Կարելի էր վաղամեռիկ կնոջը, թեկուզև նրա սրտի կանգի դեպքում, կեսարյան հատում անել երեխային փրկելու համար, որովհետև մոր մահից հետո գուցե և որոշ ժամանակ պտուղը կարող է լինել կենդանի», -ասաց Ֆելիքս Գրիգորյանը:

Մանրամասները տեսանյութում.

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031