Լրահոս
Օրվա լրահոսը

Անաստաս Միկոյանի թոռ. «Ստաս Նամինը լիազորված չէ խոսել մեր ընտանիքի անունից»

Մայիս 31,2014 21:53

«Առավոտը» էլեկտրոնային փոստով ստացել է հետեւյալ նամակը, որի առիթն Անաստաս Միկոյանի թոռան՝ Ստաս Նամինի «Հայկական ժամանակ» օրաթերթին տված գնահատականն էր, որը մեջբերվել է նաեւ մեր կայքում: Հիշեցնենք, որ Երեւանում Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու ավագանու որոշման առնչությամբ Ստաս Նամինն ասել էր. «Սկզբունքորեն դեմ եմ որեւէ հուշարձանի կանգնեցմանը։ Ես կարծում եմ, որ հիշատակը պետք է ապրի մարդկանց սրտերում եւ մտքում, այլ ոչ մարմարի, գրանիտի կամ բրոնզի մեջ»:

Անաստաս Միկոյանի մյուսը թոռը՝ Վլադիմիր Միկոյանը, որը կողմ է արձանի տեղադրմանը՝ նամակում գրել է.

«Հարգելի խմբագրություն,

Կցանկանայի տեղեկացնել Ձեզ, որ Անաստաս Իվանի Միկոյանն ունի 8 թոռ և 8 թոռնուհի: Ձեր կողմից մեջբերված Ստաս Նամինը նրանցից միայն մեկն է և նույնիսկ Անաստաս Միկոյանի ամենաավագ թոռը չէ: Առավել եւս, որ նա նախընտրում է կրել հորինված ազգանուն:

Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է Ձեր խմբագրությունը նրան ընտրել, որպես Միկոյանների ընտանիքի ձայն: Այս պարագայում կարևոր չէ, թե որտեղ, ում և ինչով է նա հայտնի: Չեմ մեջբերի ռուսական հայտնի ասացվածքն այն մասին, թե ընտանիքն առանց ինչ չի լինում: Երևում է, որ մերն էլ բացառություն չէ:

Հավաստիացնում եմ Ձեզ, որ Ս. Նամինը լիազորված չէ մեր ընտանիքի անունից խոսել, նա արտահայտում է բացառապես անձնական կարծիք:

Իրականում եւ Անաստաս Իվանի Միկոյանի և Արտեմ Իվանի Միկոյանի ընտանիքները, մեր այլ ազգականները, հարազատ մարդիկ, ընկերները, ծանոթները, ընդհանրապես նրանք, ովքեր հարգանքով են վերաբերվում Ա .Ի. Միկոյանի անձին և գիտակցում նրա նշանակությունը և մասշտաբը, անկասկած կողմ են նրա արձանի տեղադրմանն իր պատմական հայրենիքում:

Մնում է միայն ուրախանալ, որ Ս. Նամինի հայրը՝ հանգուցյալ Ալեքսեյ Անաստասի Միկոյանը, ավիացիայի գեներալ-լեյտենանտը, վաստակավոր ռազմական օդաչուն, ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի հրամանատարը, պայծառ և բարի մարդը, որը պաշտում էր իր հորը՝ Ա. Ի. Միկոյանին, իր որդու խայտառակությանը ներկա չէ:

Խնդրում ենք տարածել այս հայտարարությունը ոչ պակաս չափով, քան Ս.Նամինի ամոթալի հայտարարությունն է:

Վլադիմիր Սերգեյի Միկոյան
(Ա.Ի.Միկոյանի թոռ)

Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատի
Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցիչ
Պրահա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Ինչ անհամ, խայտառակ պատմություն ստացվեց: Ես ամոթից գետինը մտա: Ուզում եմ հավաստիացնել Միկոյանների ընտանիքին, որ մենք էլ հպարտանում ու մեծ հարգանքով ենք վերաբերում իրենց ընտանիքի փառապանծ որդիներին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031