Մայդանում իրավիճակը կրկին թեժացել է: Կիևի Անկախության հրապարակում գտնվողները բողոքում են տարածքի կառույցները ապամոնտաժելու դեմ, հայտնում է «ՈւՆԻԱՆ» լրատվականը:
Այսօր առավոտյան տրակտորով Մայդան էին մեկնել կոմունալ ծառայությունների աշխատակիցները, որպեսզի ապամոնտաժեն ցուցարարների սարքած կառույցները՝ վրանները, բարիկադները, պաստառները:
Մայդանցիները ավանդողեր են այրել և «մոլոտովի կոկտեյլներ» նետել՝ հայտնելով, որ չեն պատրաստվում հեռանալ հրապարակից և սպառնացել են երրորդ «Մայդան»-ը կազմակերպել:
Հրապարակ է մեկնել հրշեջ մեքենա, որպեսզի հանգցնի կրակը, սակայն ցուցարարները թույլ չեն տվել: