Առաջին անգամ ծխեցի 18 տարեկանում, Չայկովսկու անվան դպրոցի 11-րդ դասարանում` նույն դպրոցի տղաների զուգարանում: Շագանակագույն տուփով «Դվին» ծխախոտ էր` բավականին տհաճ համով: Երբեք անդիմադրելի ցանկություն չունեի ծխելու, պարզապես ինձ թվում էր, որ ծխելով ավելի մոտ եմ դառնում ինձ շրջապատող տղաներին եւ աղջիկներին, որոնք նույնպես ծխում էին:
1980 թվականի Օլիմպիադայի առիթով Խորհրդային միություն էին բերվել «ֆիրմա» ծխախոտներ` «Բոնդ», «Չեստորֆիլդ», «Մալբորո» եւ այլն: Դրանք ավելի թեթեւ էին եւ, իհարկե, որակյալ: Գինն էլ էր համապատասխան` «Սալյուտն» ու «ՀԾ»-ն արժեին 30 կոպեկ, իսկ «ֆիրմաները» 1 ռուբլի 50 կոպեկ (դրանից առաջ էլ ավելի թանկ գներով հնարավոր էր գնել այդ տեսակի ծխախոտը «տակից»`մասնավորապես, Փուրթուլի կրպակում):
80-ականների սկզբին բավականին շատ էի ծխում` մինչեւ մեկ տուփ: Բայց հետո «ֆիրմա» ծխախոտները կամաց-կամաց վերացան, իմ ծխելու հավեսն էլ` հետը: Իսկ հետո ես հասկացա, որ ծխելը ոչ միայն վնաս է առողջությանը (դրանով ոչ մեկին չես վախեցնի), այլ պարզապես տգեղ է, ժամանակակից քաղաքակիրթ մարդուն ոչ վայել: Մի նեղացեք, ծխողներ, որ այդպես եմ ասում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Եթե դժվար չի, մի հոդված էլ ձեր խմելու փորձի մասին…))))…
Հասկանալ էր պետք հեղինակի նրբանկատ հորդորը ծխելուց հրաժարվել ցանկացողներին:Գրելու շնորհք և պատմելու վարպետություն պետք է ունենալ այս փոքրիկ նովելը հասկանալու համար: