Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում այսօր՝ մայիսի 31-ին, կայացել է ՀՀ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մարզային համակարգողների ընտրություններ:
Համակարգողների ընտրությունների մասնակցության համար որպես մարզային համակարգողների թեկնածուներ առաջադրվել են հետևյալ փաստաբանները՝
– Արարատի մարզից՝ Լուսինե Թաթուլի Պողոսյանը,
– Արմավիրի մարզից՝ Գուրգեն Անդրուշի Գրիգորյանը և Գևորգ Կարապետի Մկրտչյանը,
– Կոտայքի մարզից ՝ Աստղիկ Ղազարի Ղազարյանը և Գայանե Նիկոլայի Սարգսյանը,
– Գեղարքունիքի մարզից՝ Լևոն Սոսի Թորոսյանը և Վարդան Սերգոյի Շանոյանը:
Ընտրությունների ամփոփման արդյունքում հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է, որ ընտրվել են՝
– Գեղարքունիքի մարզում՝ Լևոն Սոսի Թրոսյանը,
– Կոտայքի մարզում՝ Աստղիկ Ղազարի Ղազարյանը,
– Արմավիրի մարզում՝ Գուրգեն Անդրուշի Գրիգորյանը,
– Արարատի մարզում՝ Լուսինե Թաթուլի Պողոսյանը:
Ծանոթություն։ Մարզային համակարգում իրականացնելու նպատակն է համախմբել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզի տարածքում գործող ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբաններին, վեր հանել նրանց մոտ փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում առաջացող խնդիրները և ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատին, ինչպես նաև իրականացնել Պալատի առջև դրված նպատակների և խնդիրների՝ մարզերում իրագործման համար «Մարզերում համակարգում իրականացնելու մասին» կարգով նախատեսված այլ գործողություններ:
Փաստաբանների պալատի մամուլի ծառայություն