Սիրված դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը Aravot.am-ին այսօր հայտնեց, որ մայիսի 23-ին լրատվամիջոցներից մի քանիսում հրապարակված այն տեղեկատվությունը, թե նա ծանր առողջական վիճակում է, սփյուռքում եւ Հայաստանում մեծ իրարանցում է առաջացրել, նրան են օրուգիշեր զանգում շատերը եւ իրենց անհանգստությունը հայտնում:
Տիկին Ավետիսյանը նշում է, որ նա պարզապես հինգ օր բժշկական զննում է անցել Նաիրի բժշկական կենտրոնում եւ որեւէ լուրջ առողջական խնդիր չունի: