Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ս.թ. հունիսի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքը:
Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը տեղեկացրել է, որ 10 000-ից ավելի ընտրող ունեցող միակ համայնքի` Գորիսի քաղաքապետի թեկնածուներն իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը կարող էին ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 30-ը: Սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն համապատասխան հայտարարագրեր են ներկայացրել Գորիսի քաղաքապետի թեկնածուներ Վաչագան Ադունցը և Յոլյան Հրայրը:
Բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների և թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչական ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրվել:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն