Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսաստանում գեյերն այլևս հետաքրքիր չեն. zyalt

Մայիս 31,2014 18:13

Այսօր Մոսկվայի քաղաքապետարանի մոտ ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ակտիվիստների ցույց էր նախատեսված, սակայն, ինչպես գրում է բլոգեր «Զյալտ»-ը (Իլյա Վարլամով), գրեթե մարդ չէր եկել:

«Սկզբում երեք ակտիվիստ մեքենայով անցան Տվերսկոյ փողոցով՝ ԼԳԲՏ դրոշը պարզած, իսկ մեքենայից հնչում էր Եվրատեսիլում հաղթած մորուքավոր Կոնչիտայի երգը, – գրում է բլոգերը, – հետո ինչ-որ կին երկար հարցազրույց էր տալիս լրագրողներին: Այնուհետեւ ԼԳԲՏ ակտիվիստներ Ելենա Կոստյուչենկոն և Աննա Աննենկովան բացեցին դրոշը, որի վրա գրված էր «Ամուսնություն, երեխաներ, անվտանգություն»»:

Բլոգերը նշում է, որ եկել էին նաև «ուղղափառ ակտիվիստներ», որպեսզի ձու նետեն գեյերի վրա, սակայն «իրենց զոհերին այդպես էլ չգտան»:

«Հավանաբար գեյերի թեման այլևս ոչ ոքի չի հետաքրքրում: Ասացեք խնդրեմ, իսկ ու՞ր են հայրենական գեյերը, – հեգնում է «Զյալտը, – դեռ մեկ տարի առաջ այս թեման ամենաքննարկվողն էր… Ամեն օր ինչ-որ մեկը փորձում էր գեյ շքերթ անցկացնել, մյուսները փորձում էին ցրել այդ շքերթները: Մարդիկ փողոցում ծեծում էին իրար: Հիմա թեման տեղափոխվել է 5-րդ շարասյանն ու դավաճաններ փնտրելուն (նկատի ունի Ուկրաինայի դեպքերի հետ կապված ռուսների իրար հասցվող մեղադրանքները -խմբ.)»:

Հիշեցնենք, որ 2013թ. Ռուսաստանում օրենք ընդունվեց, որի համաձայն արգելվում է անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչությունը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    2014 թվի ապրիլին Ռուսաստանի Կոստրոմայի օբլաստի բարձրագույն դատարանը որոշել է,որ Ռուսաստանի ԼԳԲՏ անդամները իրավունք ունեն բողոքի ցույցեր անել՝ 2013 թվին ընդունված այդ «անտի գեյ-պրոպագանդա» անվանված օրենքի դեմ: Բացի այդ՝ վերը նշված դատարանի 6 դատավորներն էլ (համաձայնվելով դատի կողմ գեյ-ակտիվիստ Նիկոլայ Ալեքսեյեվի հետ) որոշեցին,որ վերը նշված 2013թ.-ի այս օրենքը սահմանափակում է ազատ արտահայտվելու իրավունքը և ԼԳՏԲ անդամ քաղաքացիներն էլ իրավունք ունեն պաշտպանության և դիսկրիմինացիայի չենթարկվելու: ԿԱՐԵՎՈՐ ու արդար որոշում. ու կարևոր հաղթանակ Ռուսաստանի սեռական փոքրամասնությունների անդամների համար: Այնպես որ՝ 2013թ-ի այս «Անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչությունն արգելող» կոնտրովերսիալ օրենքի կյանքը երկար չի լինելու:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031