Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջ ապրելակերպ՝ ծխելու դեմ պայքարի միջազգային օրը (ֆոտոշարք)

Մայիս 31,2014 17:56

Այսօր «Խուլ համրերի մշակույթի պալատում» Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Միքս Բաթըլ Ֆեսթ 2014» առողջ ապրելակերպի փառատոնը, որը լինելով միջազգային կարգավիճակ ունեցող երիտասարդական մարզական շարժում՝ նպատակ ունի քարոզել առողջ ապրելակերպ, մասսայականացնել փողոցային ուժային մարզումների մշակույթը, նպաստել ֆիզիկապես եւ հոգեպես առողջ, ուժեղ սերնդի ձեւավորմանը:OO

Խորհրդանշական էր, որ փառատոնի կազմակերպումը համընկել էր ծխելու դեմ պայքարի միջազգային օրվան:

Փառատոնի հատուկ հյուր էին պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւ ««Streeet Workout» միջազգային կազմակերպության ղեկավար Դենիս Մինկինը (Ուկրաինա):OO

Ցուցադրական ելույթներով հանդես եկան փողոցային վորքաութի, պարկուրի, բրեյք դանսի, կապոեյրայի, բազկամարտի ներկայացուցիչները, ինչպես նաեւ պատանի բատուտիստները:

Փառատոնի ավարտին Արթուր Աբրահամը եւ Դենիս Մինկինը ցուցադրական մենամարտում իրենց բազկի ուժը ցուցադրեցին բազկամարտի սեղանի առջեւ եւ ի վերջո, միմյանց հրաժեշտ տվեցին հաշտության ձեռքսեղմումով:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031