ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ մայիսի 31-ին, ժամը 11.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան նրբանցքի տներից մեկի և ավտոտնակի միջնապատի ներքևի հատվածի քարերը քանդվել են. առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մոսկովյան նրբանցքի տներից մեկի (կառուցված է 1938թ) հյուրասենյակի պատի արտաքին երեսպատման վրա առաջացել են ճաքեր, իսկ կից կառուցված ավտոտնակի տանիքը մասամբ փլուզվել է: