«Նման տեղեկատվություն ես չունեմ»,- խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Լրագրողները հետաքրքրվեցին` ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել նախարարը, քանի որ ահազանգեր կան, թե դպրոցներում, այն ուսուցիչներն, ովքեր «կուտակայինի» հետ կապված դիմումներ են գրում, պարտադրում են նաև աշխատանքից ազատման դիմում գրել: Նախարարը պնդեց, որ նման ահազանգի ծանոթ չէ, բայց եթե իրեն կոնկրետ դեպք ներկայացվի, ապա նա դա կուսումնասիրի:
Հարցին` իսկ նախարարությունում կա՞ն աշխատակիցներ, որոնք հրաժարվում են «կուտակայինից» ու դիմում են ներկայացրել, Արտեմ Ասատրյանը նշեց. «Ես նման տեղեկատվություն չունեմ, որ այդպիսի ցանկություն ունեցողներ կան: Եթե չեն դիմել, ես ենթադրում եմ, որ բոլորը ցանկանում են կամավոր ինտեգրվել այդ համակարգին»: Ի դեպ, նախարարության աշխատակիցների բավականին բարձր տոկոսն է, որ չի հրաժարվել «կուտակայինից»: Դա նախարարը բացատրում է նրանով, որ սոցիալական ոլորտում աշխատող անձինք ավելի տեղյակ են բարեփոխումներին և այդ պատճառով էլ նման որոշում են կայացրել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ