Լրահոս
Օրվա լրահոսը

Զարդուշտ Ալիզադե. «Ես դեմ եմ, որ Ստեփանակերտն ուղղաձիգ ենթարկվի Բաքվին»

Մայիս 31,2014 16:37

Նրա համար հակամարտության լուծման մոդելը Ալանդական կղզիներն են

Մայիսի 24-ին Վրաստանի Թեքալի գյուղում ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն պատասխանելով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հարցին, ասաց, որ բանակցությունների սեղանին դրված առաջարկները՝ Մադրիդյան, Քիվեսթյան եւ այլն , չեն իրականացվի, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի էլիտաներին դրանք ձեռնտու չեն: Նրա խոսքերով՝ ինքը կարդում է հայկական ինտերնետ կայքերը, որտեղ բացեիբաց գրված է, որ Հայաստանը ղեկավարող քրեաօլիգարխիկ վարչակարգը թքած ունի հայ մշակույթի, հայ ժողովրդի վրա: Քաղաքագետի վկայությամբ՝ ինքն էլ նմանատիպ նյութեր է գրում Ադրբեջանում, որ եթե ադրբեջանական իշխանությունները սիրեին ադրբեջանցի ժողովրդին, նման կերպ չէին վարվի: Ալիզադեի վկայությամբ՝ ինքը միշտ գրում է, որ Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված չեն ղարաբաղյան հակամարտության լուծումով, եթե շահագրգռված լինեին, կօգտագործեին խաղաղության պոտենցիալը եւ հավելեց.

«Մեզ մոտ օգտագործում են միայն պատերազմի ներուժը, իսկ խաղաղության հսկայական ներուժը չի օգտագործում: Ինչո՞ւ մենք չեք անում այն քայլերը, որոնք երկու ժողովուրդների փոխհարաբերություններում անվստահությունը կմեղմացնեն: Թովուզի շրջանից իմ հայրենակցուհին հարց տվեց՝ ի՞նչ պետք է անել, որ վստահություն լինի: Եվ նա ասաց՝ հողերը վերադարձրեք եւ վստահություն կլինի: Իսկ ես հավատո՞ւմ եմ Ադրբեջանի իշխանություններին, թեեւ իմ հողը չեն խլել: Ես փոքր՝ 1600 քառակուսի մետր հողակտոր ունեմ, որը դեռ չեն խլել: Վստահությունը ստեղծվում է այլ կերպ: Այն ստեղծվում է համատեղ աշխատանքի արդյունքում, իսկ համատեղ աշխատանք կլինի, երբ հայերը եւ ադրբեջանցիները հանգիստ կքննարկեն ինչ-որ տարբերակներ, կգտնեն ձեռնտու ինչ-որ տարբերակ եւ այն համատեղ կիրականացնեն. դա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության մոդել է: Պաշտոնական բանակցություններում Հայաստանն ասում է՝ մենք երբեք չենք համաձայնվի, որ Ստեփանակերտն ուղղաձիգ ենթարկվի Բաքվին: Ադրբեջանն ասում է՝ մենք երբեք չենք համաձայնվի այլ տարբերակի, բացի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Կարծես թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կներեք, սրբազան ինչ-որ բան է, որի համար արժի սպանվել:

Իսկ ես ասում եմ՝ ես նույնպես դեմ եմ , որ Ստեփանակերտը ուղղաձիգ ենթարկվի Բաքվին: Ի՞նչ է Բաքուն՝կոռումպացված համակարգ, որ խլում, տալիս է մարդկանց կյանքի եւ աշխատանքի իրավունքը, մարդկանց գրպանը թմրանյութեր նետում… Եթե մենք ցանկանում ենք Ղարաբաղյան հակամարտությունը լուծել, այնպես անել, որ Ստեփանակերտն ուղղաձիգ չենթարկվի Բաքվին, եկեք ստեղծենք մատրիցայի համակարգ: Դրա օրինակը կա՝ Ֆինլանդիայի ալանդական մոդելը»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Պարսկական եղջյուրներ երևացին…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031