Լրահոս
Օրվա լրահոսը

Աճ Սյունիքի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացում

Մայիս 31,2014 16:22
syuniq

Սյունիքում այս տարի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացում աճ է գրանցվել: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Թադեւոս Ղազարյանի խոսքով` այս տարվա առաջին 4 ամսվա համար նախատեսված 356694.5 հազար դրամի դիմաց սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 383,437.4 հազար դրամ կամ նախատեսվածի 107.5%-ը։

«2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ` 23977.4 հազ. դրամ ավել է հավաքագրվել կամ աճը կազմել է 6.7%։ Համայնքների բյուջեների գույքահարկի գծով մայիսի 1-ի դրությամբ նախատեսված 91069.8 հազ դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 113842.8 հազ դրամ, կամ նախատեսվածի 125.0%։ 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ հավաքագրման աճը կազմել է 28.5%, կամ բացարձակ թվով՝ 25267.8 հազ դրամ»,-Սյունիքի մարզխորհրդի նիստի ժամանակ տեղեկացրել է Թադեւոս Ղազարյանը։

Ի տարբերություն սեփական եկամուտների հավաքագրման գործընթացում գրանցված աճին`  հողի հարկի հավաքագրման գործընթացում ցածր ցուցանիշներ են գրանցվել, որը նաեւ զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշներին: Համայնքները բյուջեներով հողի հարկի գծով 4 ամսվա համար նախատեսված ցուցանիշի 59.9%-ն են ապահովել, իսկ 37 համայնք 4 ամսվա պլանային ցուցանիշի 50 %-ը չի կարողացել ապահովել:

«Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ` այս տարի գույքի վարձակալության վճարների գծով մուտքերն ավելացել են 26758.3 հազ դրամով, կամ 19.1%-ով։

Տեղական տուրքերի գծով 2014թ. մայիսի 1-ի դրությամբ` նախատեսված 22363.7 հազ դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 28609.3 հազ դրամ, կամ նախատեսվածի 127.9%: Ցուցանիշը 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պակաս է 2959.2 հազ դրամով», -նշեց Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Թադեւոս Ղազարյանը եւ հավելեց, որ այս տարի մարզի 48 համայնք տեղական տուրքերի գծով 30% կատարում չի ապահովել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031