Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուսուցիչները բողոքում են. Տնօրենները չեն ընդունում կուտակային վճարներից հրաժարվելու դիմումները (Տեսանյութ)

Մայիս 31,2014 15:52

Չնայած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ փոփոխված օրենքի 3-րդ հոդվածի, կրթական հաստատությունների տնօրենները չեն ընդունում կուտակային վճարներից հրաժարվելու դիմումները

Կրթության եւ գիտության ոլորտի մի քանի աշխատակիցներ այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում բողոք հայտնեցին, որ իրենց տնօրենները կուտակային վճարներից հրաժարվելու դիմումները չեն ընդունում՝ պատճառաբանելով, որ դեռեւս հրահանգ չկա:

Նշենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ փոփոխված օրենքի 3-րդ հոդվածի համաձայն կուտակային կենսաթոշակի մասնակիցներն իրավունք ունեն դիմում ներկայացնել գործատուներին՝ աշխատավարձից կուտակային վճարներ չհաշվարկելու և չփոխանցելու մասին:

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի հոգեբան Սոֆյա Հովսեփյանն այսօր լրագրողներին պատմեց, որ դիմումը ներկայացնելուց հետո տնօրենները պատճառաբանում են, որ չունեն համապատասխան հրահանգ կամ, ինչպես նա է ասում, ոչ համարժեք վերաբերմունք են ցուցաբերում աշխատակիցների նկատմամբ. «Ուղղակի չեն ընդունում դիմումները: Շատ տնօրեններ ոչ կոռեկտ կերպով վախեցնում են աշխատողներին, ասելով, որ, կուտակային վճարներից հրաժարվելու դիմում գրելու դեպքում, կարող են միաժամանակ ազատման դիմում գրել: Շատ տնօրեններ ասում են, որ իրենք նման հրամաններ չեն ստացել: Այսինքն, հրապարակված օրենքը իրենց համար դեռ հրաման չէ՞: Իրենք սպասում են, որ անհատապես քաղաքապետարանից զանգահարեն եւ ասեն, որ օրենքը պիտի գործի, կամ էլ կառավարությունից»:

Մանրամասն՝ տեսանյութում

Հանդիպմանը ներկա ուսուցիչները հայտնեցին, որ անգամ այն դպրոցների տնօրենները , որոնք վերցրել են դիմումները, կրկին ոչ մի քայլ չեն իրականացնում, պատճառաբանելով, թե հրահանգ չկա: Ուսուցիչները ասում են, որ չեն կարողանում հասկանալ, թե ի՞նչ է նշանակում հրահանգ: «Որտեղի՞ց պետք է լինի հրահանգը, այն դեպքում, երբ արդեն Հանրապետության նախագահը ստորագրել է օրենքը»: Կոչ են անում չշրջանցել օրենքը եւ գործել դրա համաձայն:

Մանրամասն ՝ տեսանյութում 

 

Սոֆյա Հովսեփյանը, այն հարցին, թե կարո՞ղ է նշել դպրոցների անուններ, որտեղ դիմումներ չեն ընդունվում, ասաց, որ չի կարող բարձրաձայնել անունները. «Ճնշումներ են գործադրվում տնօրենների նկատմամբ, տնօրեններն էլ իրենց հերթին աշխատողների նկատմամբ»: Սակայն, զգուշացրեց, որ հետագայում հարցին լուծում չլինելու դեպքում անպայման հրապարակելու է այն բոլոր հաստատությունների անունները, որտեղ կրթության ոլորտի աշխատակիցներից աշխատավարձից կուտակային պահումներ են կատարվում:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031