Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Մայիսի 29-ը Հայաստանի համար պետականամետության լավ դաս էր»

Մայիս 31,2014 15:42

Ստեփան Գրիգորյանը համարում է, որ նիստի ընթացքում Ղազախստանը դրեց շատ կարեւոր խնդիր եւ դրանում չի կարելի նրան մեղադրել

«Փոխվեց իրավիճակը՝ ոչ թե մեզ են խնդրում կամ ճնշում, որ մենք մտնենք, այլ հիմա մենք ենք խնդրողի դերում»,- այսօր՝ մայիսի 31-ին, «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին, հայտարարեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Նա նշեց, որ իրեն իրոք զարմացրեցին նիստի ընթացքում բարձրացրած հարցերը, քանի որ Ադրբեջանը Կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը չի ստորագրել եւ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ցանկություն էլ չի հայտնել, սակայն այնտեղ հնչեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքը.

«Այդ դեպքում ինչո՞ւ են պետք այդ ինստիտուտները, այդ ինստիտուտների իմաստը նրանում է, որ Կոլեկտիվ անվտանգության պայմանագիր, Մաքսային միություն, Եվրասիական տնտեսական միություն իմաստ ունեն այն դեպքում, եթե դու այնտեղ ունես առավելություն ի համեմատ, օրինակ՝ Ադրբեջանի, Վրաստանի՝ այն երկրների, որոնք միության անդամ չեն հանդիսանում, բայց եթե առավելություններ չկան, ի՞նչ իմաստ ունի»:

Ստեփան Գրիգորյանը համարում է, որ մայիսի 29-ը Հայաստանի համար պետականամետության լավ դաս էր, քանի որ թե՛ Լուկաշենկոյի եւ թե՛ Նազարբաեւի պահվածքը նա համարում է դասական պետականամետության օրինակ.

«Բելառուսը, Ղրղըզստանը պոկեցին փողերն իրենց ազգերի համար պետությունների անհրաժեշտ փողը, Ղազախստանը դրեց շատ կարեւոր խնդիր, չես կարող մեղադրել՝ ի վերջո Ղազախստանը լուրջ երկիր է. ինքն ասում է՝ «ես ուզում եմ իմանալ՝ ես ում հետ եմ ինտեգրվում, իրավունք ունե՞մ իմանալ, թե՞ ոչ», չես կարող իրեն քննադատել»:

Պարոն Գրիգորյանը չբացառեց Եվրամիության ասոցացման պայմանագրին վերադառնալու հնարավորությունները: Եւ առաջարկեց իշխանություններին օգնելու երկու տարբերակ. առաջինը՝ կազմակերպել քննարկումներ թե՛ Ազգային ժողովում ե՛ւ թե նրանից դուրս եւ դժգոհության մեծ ալիք բարձրացնել. «Քանի որ եթե խաղի կանոնները փոխվեն, ապա իշխանություններին պետք է աջակցել տարբեր կարծիքներ արտահայտելով եւ դժգոհության մեծ ալիքով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031