ՀԿԿ առաջին քարտուղարը կարծում է, որ Անաստաս Միկոյանն անփոխարինելի դիվանագետ էր, որի պատվին արժե կիսանդրի կանգնեցնել Երեւանում:
ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում մեկնաբանելով Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման շուրջ ծագած աղմուկը, հայտնեց, որ ոչ մի բացասական գնահատական չի կարող տալ Միկոյանին: Տաճատ Սարգսյանի խոսքերով՝ Անաստաս Միկոյանը անփոխարինելի դիվանագետ էր, որը կարողացավ կանխել անգամ երրորդ համաշխարհային պատերազմը։
«Պետք է դադարեցնել Միկոյանի արձանի տեղադրման շուրջ առաջացած իրականացումը հանրապետությունում։ Միկոյանը իրոք այն հայն է, որի պատվին արժե Երեւանում կանգնեցնել կիսանդրի։ Որպեսզի Միկոյանի աշխատանքը գնահատեն, չի կարելի 40 տարվա գործունեությունը համադրել 40 ժամվա գործունեության հետ: Ոչ մի ապացույց չկա, որ Միկոյանը հայերին արտաքսելու փաստաթղթեր է ստորագրել»,- այսպիսի կարծիք հայտնեց ՀԿԿ առաջին քարտուղարը, այն հարցին, թե արդյո՞ք արժե արձան կանգնեցնել Անաստաս Միկոյանի պատվին:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում՝
Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի առաջ քաշած նախապայմանին, պրն Սարգսյանը հայտնեց, որ անակնկալ չէր, որ Նազարբաեւը տարբեր առիթներով ստանձնում է ինչպես Ադրբեջանի, այնպես է Թուրքիայի հովանավորի դիրքը։ «Որտեղ Ռուսաստանը, այնտեղ Հայաստանը, որտեղ Հայաստանը, այնտեղ էլ Ղարաբաղը»,- հայտնեց Տաճատ Սարգսյանը:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀԿԿ առաջին քարտուղարը հայտնեց, որ պետք է հակադարձի Ազգային Ժողովի փոխխոսնակ Է. Շարմազանովի այն հայտարարությանը, որ բոլոր ճանապարհները անցնելու են Մելիք Ադամյան փողոցով. « Ինձ թվում է, շատ մոտ ապագայում, այդ ճանապարհները կտեղափոխվեն դեպի Զաքյան փողոց», որտեղ գտնվում է ՀԿԿ գրասենյակը։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Որտեղ Ռուսաստանը, այնտեղ Հայաստանը, որտեղ Հայաստանը, այնտեղ էլ Ղարաբաղը»,
միանշանակ
Որտեղ Ռուսաստանը, այնտեղ իր շահերը, այնտեղ մի քանի միլիարդի զենք հակահայ Ադրբեջանին՝ զենքի թանգարանում տեղադրելու համար։ Շարունակեք սիրել և փայփայել ու իվանի փեշը պինդ բռնած պահեք, հայրենակիցներ, միանշանակ։