«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ» կուսակցությունը ՀՀ ԱԺ նախագահին, խմբակցություններին ու Կառավարությանն էր ներկայացրել Կառավարության ծրագրի վերաբերյալ առաջարկների ցանկ՝ հետագա պարզաբանման կետով:
Այժմ հանրության ուշադրությանն ենք ներկայացնում գյուղատնտեսությանը վերաբերող կետի պարզաբանումը:
Գյուղատնտեսական վարկերի համաներում
Այսօր բազմաթիվ գյուղացիներ ունեն ժամկետանց վարկային պարտավորություններ ՀՀ առևտրային բանկերի նկատմամբ, հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները, բերքի իրացման հետ կապված խնդիրները և այլն: Այս պարագայում նրանք կանգնած են ինչպես իրենց ունեցվածքի կորստի, այնպես էլ՝ գյուղատնտեսական գործունեության դադարեցման վտանգի առաջ:
Պետության կողմից վարկերի տոկոսադրույքի սուբսիդիաները որևէ էական արդյունք չեն տալիս. տարեկան ընդամենը 4 տոկոսի սուբսիդավորումը նվազեցնում է գյուղացու հոգսը ընդամենը ամսեկան 3000-4000 դրամով, որը չի կարող հանդիսանալ պետության կողմից լուրջ օգնություն:
Ըստ այդմ, առաջարկվում է կիրառել վարկային համաներում, որը հնարավորություն կտա ցուցաբերել զգալի օգնություն գյուղացիներին: Համաներումն առաջարկվում է կիրառել հետևյալ սկզբունքով`
• Համաներումը կիրառել 01.05.2014թ. դրությամբ բանկերի նկատմամբ 30 օրից ավել ժամկետանց վարկային պարտավորություններ ունեցող գյուղացիների վրա, որոնց ժամկետանց վարկային պարտավորությունները չեն գերազանցում 3 մլն ՀՀ դրամը,
• Ժամկետանց վարկային պարտավորությունների ստացման իրավունքը ձեռքբերել բանկերից` այդ գումարը փոխհատուցել բանկերին 5 տարվա ընթացքում,
Կարդացեք նաև
• Կառավարության հանդեպ ձևավորված պարտավորությունների մարման համար սահմանել մարման ճկուն գրաֆիկ` առանց տոկոսագումարի հաշվարկման,
• Վարկերի հետգանձման համար ՀՀ դատարաններ և ԴԱՀԿ դիմելու համար բանկերի կողմից պետական տուրքեր վճարած լինելու դեպքում այդ գումարները վերադարձնել բանկերին, որոնց վճարումը հանել վարկառուների պարտավորություններից,
• Վարկերի մնացորդները վերաձևակերպել նոր վարկերի` 5 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 8 տոկոս տոկոսադրույքով, ՀՀ դրամով,
• Վարկերի մնացորդի չափով բանկերի տրամադրել վերաֆինանսավորման միջոցներ ՀՀ դրամով 5 տարի ժամկետով, առավելագույնը 6 տոկոս տոկոսադրույքով,
«Առաքելություն» կուսակցություն
Լուսանկարը՝«Արմենպրեսի»